Անվանարկումներ Գյումրու «Բոշի մայլից»
«Հրապարակը» գրել է, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում անվավեր քվեաթերթիկների ռեկորդ են արձանագրել. Չորս հազար քվեաթերթիկ համարվել է անվավեր` քառասունհինգ հազարի մեջ, որոնց վրա հիմնականում գրված են եղել Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի անունները, շատ դեպքերում` «ցավդ տանեմ» մակագրությամբ: Քվեաթերթիկներից որոշների վրա էլ Սամվել Բալասանյանի անվան դիմաց գրված է եղել` «դավաճան», «սրբապիղծ», իսկ որոշների վրա էլ այնպիսի «անվանարկումներ» են եղել, որ հանձնաժողովների կին նախագահները քվեաթերթիկը բացելիս կարմրել ու չեն կարդացել: Նման անվավեր քվեաթերթիկներ, ըստ թերթի, գրեթե բոլոր հանձնաժողովներում կան, բայց ամենաշատը «Բոշի մայլում» են եղել: