Նոյեմբերին ՍԴ-ն կքննարկի ՀԱԿ ակտիվիստի դիմումը
Նոյեմբերի 27-ին Սահմանադրական դատարանում կսկսվի Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից վեց տարի ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանի դիմումի քննարկումը:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը: Թերթը հիշեցնում է, որ Կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների վերաբերյալ դատավարության ժամանակ` հունվարի 31-ին, դատավոր Գագիկ Պողոսյանը Տիգրան Առաքելյանին հեռացրել էր դատարանի դահլիճից` այն պատճառով, որ քաղբանտարկյալը հայտարարել էր, թե քրեական գործն ի սկզբանե շինծու է: Դահլիճից նրան հեռացնելուց հետո դատավորը նրան արգելել էր մասնակցել երեք դատական նիստի: «Ընդդեմ դատարանի այս ապօրինի որոշման` փաստաբան Վահե Գրիգորյանը դիմել էր Սահմանադրական դատարան»,- հայտնում է թերթը: