Գագիկ Ծառուկյանը հանգստանում է իր լողափերից մեկում
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Բելառուսում: Նա իր սեփական լողափերից մեկում հանգստանում է և զբաղված է իր այնտեղի բիզնեսներով: Թերթը հիշեցնում է, որ նախօրեին հրավիրած ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ անվտանգության խորհրդի որոշ անդամներ գործուղման մեջ են գտնվում: Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հետ զրույցում նշել է. «Պարոն Ծառուկյանը մասնավոր այցով գտնվում է արտերկրում, 3, ամենաուշը 4 օրից վերադառնալու է»: