Նարեկ Սարգսյանը մեղքը գցում է կառավարության ու Ճարտարապետների միության վրա
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը բավականին երկար ժամանակ չէր հանդիպել լրագրողներին: Հասկանալի է, որ հարցերը շատ էին: Panorama.am-ն էլ իր հարցերն ուղղեց գլխավոր ճարտարապետին:
-Պարոն Սարգսյան, ինչո՞ւ Հայաստանն այս տարի չի մասնակցում Վենետիկի ճարտարապետական բիենալեին: Չե՞ք կարծում, որ նման միջոցառումներին չմասնակցելն արգելակում է այդ ոլորտի զարգացումը, այն դեպքում, երբ առանց այն էլ մեզ մոտ ճարտարապետական մտքի ճահճացում է:
-Ինձ չի ուղղված այդ հարցը: Ես ինքս, երբ որ աշխատել եմ քաղաքաշինության նախարարությունում և տարբեր տեղերում, Հայաստանը միշտ մասնակցել է, և ես ինքս մեծ աջակցություն եմ միշտ ցուցաբերել, որպեսզի նմանօրինակ միջոցառումներին Հայաստանն անպայման մասնակցի, այսինքն` միջազգային հարթակներում անպայման պետք է ներկայանա: Սկսած 2000 թվականից ներկայացել ենք Վենետիկում, դրանից հետո ևս: Այս անգամ դա կառավարության իրավասության խնդիր է, ոչ թե Երևանի քաղաքապետարանի: Կարծում եմ, Ճարտարապետների միությունը պետք է ակտիվ լինի նման հարցերում, որպեսզի կառավարությանը ներկայացվի նման հարթակներում Հայաստանը ներկայացնելու խիստ անհրաժեշտությունը:
(Կառավարության ու ճարտարապետների միության մեկնաբանությունը կիմանանք առաջիկա` իրենց աշխատանքային օրը):
-Արդյո՞ք գլխավոր ճարտարապետի պարտականությունների մեջ չի մտնում քաղաքի էսթետիկական տեսքին հետևելը և, ընդհանրապես, ո՞րն է գլխավոր ճարտարապետի հիմնական պարտականությունները, արդյո՞ք այդ պաշտոնը սովետական անախրոնիզմ չէ:
-Քաղաքի գլխավոր ճարտարապետ լինի՞, թե՞ չլինի: Ես վերջերս լսել եմ նույնիսկ նման հարցադրումներ: Այդ հարցադրումներն ուղղակիորեն կապում եմ իմ անձի հետ, որովհետև նման հարցադրում երբեք չի եղել, որևիցե ժամանակ չի եղել: Բայց կան մարդիկ, ովքեր անձնական վիրավորվածություն ունեն ու, բնականաբար, կարող են նման առաջարկնել անել (ի դեպ, այս ստանդարտ վարկածը առաջին տարի չէ, որ լսում ենք): Ի վերջո, աշխահում կան քաղաքներ, որոնք ունեն գլխավոր ճարտարապետներ, կան քաղաքներ, որոնք չունեն: Գլխավոր ճարտարապետը չի լինում այն դեպքում, երբ որ ամբողջ իրավական, օրենսդրական, նախագծային բոլոր խնդիրները լուծված են, բոլորը գրված է և մշակված է: Նման քաղաքներին գլխավոր ճարտարապետ պետք էլ չի, որովհետև կլինի մի հանձնաժողով, որը էսթետիկական հարցերը կոլեկտիվ կքննարկի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա