Տիգրան Ս. Պետրոսյանն Անապայի միջազգային բաց մրցաշարում գրավել է 1-ին տեղը
Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 10-ը Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների չեմպիոն Տիգրան Ս. Պետրոսյանը մասնակցել է Անապայի միջազգային բաց մրցաշարին և գրավել առաջին տեղը՝ լրացնելով միջազգային վարպետի նորմա։ Տիգրան Ս. Պետրոսյանը մրցաշարին մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
Անապայի միջազգային բաց մրցաշարին մասնակցել են չորս երկրի (Հայաստան, ՌԴ, Իսրայել, Մոլդովա) 14 շախմատիստներ։ Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նշենք, որ Տիգրան Ս. Պետրոսյանը 2009 թ. ճանաչվել է պատանիների համաշխարհային օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր։ 2010-ին Հայաստանի շախմատի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ Այս տարի Տիգրան Պետրոսյանը Հայաստանը ներկայացնելու է Սլովենիայում տեղի ունենալիք մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Տիգրանը հույս ունի, որ մի օր էլ մեծահասակների ազգային հավաքականի կազմում հաղթանակներ կպարգևի Հայաստանին։ «Հայաստանի հավաքականի կազմ մտնելը շատ մեծ պատիվ է, և բոլոր շախմատիստներն էլ դրան են ձգտում։ Հայաստանի շախմատի հավաքականին այսօր ամբողջ աշխարհում հարգում են, հարգում և վախենում»,- ասում է Տիգրան Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա