Ադրբեջանցիներն` ադրբեջանցիների դեմ
Բաքվում բնակվող, այսպես կոչված, «Արևմուտքի ադրբեջանցիները» (այդպես են անվանում Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիներին), պատրաստվում են սենսացիոն բողոքի ակցիաների: Այդ մասին «Ենի Մուսավաթ» թերթին հայտնել են նրանց ազդեցիկ ներկայացուցիչները: Նշվում է, որ բողոքի ակցիաներն անցկացվելու են Բաքվում բնակվող բարձրաստիճան պաշտոնյաների և հարուստ չինովնիկների տների, աշխատավայրերի առաջ: Աննախադեպ այդ ակցիաների առանձնահատկությունը նրանում է, որ դա պետք է կյանքի կոչեն շարքային «արևմուտքցիները»` հարուստ, պաշտոններ զբաղեցնող, կոռուպցիայի մեջ կասկածվող իրենց համերկրացիների դեմ. «Մեր նպատակը կոռուպցիոներ արևմուտքցի չինովնիկներին մերկացնելն է: Նրանք գողանում, թալանում են պետությանն ու ժողովրդին, ավելին` անգամ չեն ցանկանում մտածել ծանր վիճակում ապրող հազարավոր իրենց համերկրացիների մասին: Մեր հիմնական կարգախոսը լինելու է` «Կոռուպցիոներ արևմուտքցի ադրբեջանցիները բիծ են բոլոր արևմուտքցիների վրա»: Հավատում ենք, որ մեր այս ակցիաները մեծ հավանության և գնահատանքի կարժանան Ադրբեջանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան