Կանադան հիասթափված է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումից
«Կանադան մտահոգված է Ռամիլ Սաֆարովի գործի վերջին զարգացումներից, մասնավորապես, վերջինիս ներում շնորհելու որոշման ու դրանից բխած անցանկալի վեճերի առնչությամբ»,- այս մասին ասված է Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքմենստանում Կանադայի դեսպանատների տարածած համատեղ հայտարարությունում:
«Կոչ ենք անում բոլոր կողմերին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վստահությունը բարձրացնելու ու Հայաստանի ու Ադբեջանի միջև կառուցողական ոգով խաղաղությանը խթանելու համար»,-ասված է հայտարարությունում, որտեղ նշվում է նաև, թե Կանադան սատարում է ընթացիկ խաղաղ բանակցությունների գործընթացն ու տարածաշրջանային համագործակցությանն ու մերձեցմանը միտված բոլոր նախաձեռնությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում