Փոխոստիկանապետը գնում է թոշակի
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով, մոտ օրերս ոստիկանության համակարգը կլքի Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
«Հանրահավաքային պայքարի մասնակիցները Մելքոնյանին կնքել են «Բազազ» մականվամբ` հաշվի առնելով նրա` հասարակական կարգի պահպանության ժամանակ ցուցաբերած վարքը: Ռոբերտ Մելքոնյանի 60-ամյակը լրացավ այս տարվա հուլիսի 29-ին, և օրենքով նա այլևս չի կարող մնալ իր պաշտոնում, որովհետև անցնում է թոշակի: Ռոբերտ Մելքոնյանի առաջին քննադատներից մեկն էլ մենք ենք եղել, բազմաթիվ իրավիճակներում չենք ընկալել նրա պահվածքի կոպտությունն ու վերադասին ծառայելու անձնուրացությունը»,- գրում է թերթը: