Արփինե Հովհաննիսյան. ԱԺ-ում «խաղի կանոններին» հարմարվելու խնդիր չկա
Երիտասարդ պատգամավորների առջև դրված չէ ԱԺ-ում կարծրացած «խաղի կանոններին» հարմարվելու խնդիր: Անդրադառնալով ԱԺ-ում ծավալվող գործունեությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԱԺ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը:
«Պատգամավորի աշխատանքը, ինչպես և ցանկացած աշխատանք, ևս ունի իր առանձնահատկությունը: Նախևառաջ, դա ծառայություն է ժողովրդին: Այստեղ տպավորություններով չէ, որ պետք է առաջնորդվել: Անհրաժեշտ է աշխատել»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը` հավելելով, որ պատգամավորի գործունեության մեջ առավելապես կարևորում է պրոֆեսիոնալիզմը:
Ադրադառնալով փորձի և երիտասարդության համադրության թեմային, Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Արդեն շուրջ մեկ տասնամյակ է աշխատում եմ պետական համակարգում: Եթե փորձված պատգամավոր ասելով նկատի ունեք իրենց աշխատանքի ընթացքում թրծված պատգամավորներին, ապա նրանցից մասնագիտական առումով փորձում եմ ինչ-որ բան քաղել»:
«Ինչ վերաբերում է, այն հարցին, թե որքանով կնպաստի երիտասարդ պատգամավորների մուտքը ԱԺ գործունեության բարելավմանը, կարծում եմ, դա ցույց կտա ժամանակը: Մենք հույս ունենք, որ երիտասարդ պատգամավորների ներկայությունը ԱԺ-ում դրական տեղաշարժ կբերի: Պատգամավորներից յուրաքանչուր էլ ունի իր առջև դրված խնդիրներ և փորձում է հասնել դրանց լուծմանը: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես պետք է աշխատել, և ժամանակից է կախված` կլինենք մենք խաղի կանոններ թելադրող, թե ոչ: Խաղի կանոններին ենթարկվելու խնդիր չկա»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Իր հերթին ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը նշեց, որ ԱԺ-ում ստեղծված մթնոլորտը նպաստում է օրենսդրի բեղուն գործունեությանը: «Այսօր մենք փաստում ենք, որ ձևավորվել է իսկապես նոր խորհրդարան: ԱԺ ներսում ձևավորված մթնոլորտը անկախ քաղաքական դիրքորոշումից կառուցողական է և շատ հարցերի շուրջ ականատես ենք լինում բանավեճերի: Դա չի նշանակում, որ խորհրդանարում ընթանում են պատերազմներ: Պարզապես ճշմարտությունը ծնվում է վեճի ժամանակ և հենց դա է հանգեցնում է ճիշտ որոշման կայացմանը»,- նշեց Նաիրա Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան