ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նախագահողը դատապարտել է Ալիևի որոշումը
Կիպրոսում նախօրեին կայացել են Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էրատո Կոզակու-Մարկուլիսի բանակցությունները: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Կիպրոսի արտգործնախարարն ի թիվս այսլ հարցերի անդրադարձել է նաև ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակմանը:
Եվրոպական Միության ԱԳ նախարարների խորհրդի նախագահը ասել է.
«Մենք խորապես ափսոսում և դատապարտում ենք հրեշավոր հանցագործություն կատարած անձին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի որոշումը և նրան փառաբանող քայլերը, ու շատ մտահոգված ենք տարածաշրջանային կայունության վրա դրա ազդեցության վերաբերյալ: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը լիովին հարգի համապատասխան միջազգային կոնվենցիաների տառն ու ոգին, ինչպես նաև իրականացնի այն դիվանագիտական հավաստիացումները և խոստումները, որոնք տրվել էին»: