«Guardian». Շախմատը Հայաստանի կառավարության կողմից փառաբանվում է
«Guardian» պարբերականն անդրադարձել է Շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականի` Օլիմպիական չեմպիոն հռչակվելու փաստին:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը օլիմպիադայում ներկայացնում էին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը:
«Հայաստանում շախմատը լայն տարածում ունի և այն կառավարության կողմից փառաբանվում է, իսկ հայկական դպրոցներում այն դասավանդվում է»,- նշել է պարբերականը:
Պարբերականը նշում է, որ Լևոն Արոնյանը` անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստը, համարվում է ազգային պաշտանմունք:
«Guardian»-ը հիշեցնում է, որ Ստամբուլում տեղի ունեցած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում չեմպիոն է դարձել Հայաստանի հավաքականը, իսկ Ռուսաստանի հավաքականը 2002-ից ի վեր շախմատում հաղթանակ չի գրանցել և այս անգամ նրա հավաքականը նվաճել է արծաթե մեդալ: Իսկ Ուկրաինիայի շախմատի հավաքականը նվաճել է բրոնզե մեդալ: