Տեր-Պետրոսյանի չառաջադրումը կհանգեցնի ՀԱԿ-ի վերջնական փլուզմանը
Հայ ազգային կոնգրեսի համակիրներն ուշի ուշով սպասում են սեպտեմբերի 21-ին՝ անկնկալելով, որ հենց այդ օրը ՀԱԿ-ը ներքաղաքական կյանում որոշակի հստակություն կմտցնի՝ նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին հստակ հայտարարություն անելով: Այս մասին գրել է «Հրապարակը»:
ՀԱԿ շրջանակներից թերթին հայտնել են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրենք հազար ու մի սցենար են ներկայացրել ՀԱԿ առաջնորդին, որոնց միջոցով կարելի կլինի որոշ չափով վերականգնել հանրության վստահությունը: Սակայն Տեր-Պետրոսյանը, ասում են, դեռ չի շտապում բացել խաղաքարտերը: Թիմակիցներն էլ պնդում են, որ, բացի նրանից, իրենք այլ թեկնածու չեն պաշտպանելու: Տեր-Պետրոսյանը թերևս կառաջադրվի այն պարագայում, երբ համոզված լինի, որ հակառակ դեպքում դա իսկապես կհանգեցնի ՀԱԿ վերջնական փլուզմանը, ինչը նրա համար ցանկալի չէ»: