Վարչապետն ուզում է առանձնատուն կառուցել 2140 մետր բարձրության վրա
«Սահմանամերձ Գառնառիճ գյուղն ընդամենը 50 կմ է հեռու Գյումրիից, բայց բնակիչներն այդ քանդված ճանապարհը կտրելու համար 3 ժամ են ծախսում: Անցյալ տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր ճանապարհ սարքել»,- գրում է «Հրապարակը»:
«Թեև շինարարության ոչ մի նշան չկա, բայց գյուղացիները սպասում են: Նրանց հույսը վարչապետի ճշտախոսությունը չէ, այլ այն, որ Տիգրան Սարգսյանը գայթակղվել է ծովի մակերևույթից 2 հազար 140 մետր բարձր գտնվող այս վայրերով:
Կառավարությունն այստեղ, Արփա լճի ափին, ազգային նոր պարկ է հիմնելու: Սակայն գյուղացիները պատմում են, որ վարչապետն այստեղ ուզում է առանձնատուն կառուցել»: