Հասարակություն 16:06 15/09/2012

«Իսլամի անմեղությունը». Ֆիլմ, որ տակնուվրա արեց մուսուլմանական աշխարհը

Հեղինակ` Արտյոմ Մկրտչյան

«Իսլամի անմեղությունը» կոչվող ֆիլմը, որից դրվագներ էին համացանցում հայտնվել սեպտեմբերի 11-ին՝ ամերիկյան քաղաքների վրա իրականացված ահաբեկչության տարելիցի օրը, մուսուլմանական աշխարհում բուռն արձագանք է ստացել:
ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա շարունակվում են հարձակումները, իսկ հուզումները գնալով ընգդրկում են նորանոր պետություններ` ներառելով Եգիպտոսը, Թունիսը, Եմենը, Սուդանը, Աֆղանստանը, Պակիստանը, Ինդոնեզիան, Ալժիրը և այլն: Ցուցարարներն այրում են ամերիկյան դրոշներ, հրդեհում խանութներ և ռեստորաններ, վանկարկում հակաամերիկյան և հակաիսրայելական լոզունգներ:

Հակաամերիկյան բողոքի ալիքին զոհ է դարձել արդեն մեկ տասնյակից ավել մարդ, դրանց թվում Լիբիայում Միացյալ Նահանգների չորս դիվանագետ, ներառյալ դեսպանը:

Միջազգային հանրության, ի դեմս ՄԱԿ-ի, ԵՄ - ի և առաջատար պետությունների արձագանքը դատապարտումների տեսքով հավասարաչափ բաշխվեց թե′ ֆիլմի հեղինակների, թե′ անկարգություններ հրահրած իսլամիստների վրա: Եվ մինչդեռ Պան Գի Մունը մուսուլմանական աշխարհին հանդարտության կոչեր է հղում, «Youtube» հոսթինգը պարզապես հրաժարվում է հեռացնել կամ սահմանափակել ֆիլմի հասանելությունը համացանցում, որն ի դեպ հանդարտության ու ցույցերի դադարեցման նախապայմաններից մեկն է: Սկանդալային ֆիլմը համացանցում փակելու պահանջով են հանդես եկել մի շարք մուսուլմանական երկրների ղեկավարներ, այդ թվում Եգիպտոսի ղեկավար Մոհամադ Մուրսին:

Բաց տիրույթում հրապարակված ֆիլմի թրեյլերն իրենից ներկայացնում է Մոհամեդ առաքյալի կյանքից մի քանի դրվագ, որտեղ վերջինս հանդես է գալիս մի դեպքում կնամոլի և այլասերվածի, մյուսում՝ հանցագործի ու մարդասպանի կերպարով:
Մի կողմ թողնելով արևմտյան արդի քաղաքակրթական համակարգում խոսքի ու ստեղծագործական ազատության սկզբունքի հերթական բախումը կրոնական հանդուրժողականության գաղափարախոսության հետ, առավել ուշագրավ է դիտարկել մուսուլմանական աշխարհի հակաամերիկյան ցասման նոր դրսևորումները: Բնականաբար, առնվազն միամտություն կլիներ կարծել, թե անկարգություններում ներգրավված բոլոր ցուցահարներն անխտիր դիտել են ֆիլմը և իրենց գիտակցված, հետևաբար և արդարացված բողոքն են հայտնում ԱՄՆ-ին:

Այն իսլամանական աշխարհում գերիշխող, արդեն ավանդական դարձած հակաամերիկյան տրամադրությունների ժայթքումն է նոր պայմաններում: Սա գալիս է ապացուցելու, որ արաբական աշխարհում ոչ վաղ անցյալում արձանագրված հեղափոխությունները պետք է ընկալել որպես զուտ աշխարհաքաղաքական նկատառումներով թելադրված իշխանափոխություններ, այլ ոչ ժողովրդավարության հաստատում: Բավական է միայն դիտարկել հետհեղափոխական Եգիպտոսում և Լիբիայում ընթացիկ խառնաշփոթը:

Արդարացի են որոշ վերլուծաբանների պնդումներն այն մասին, որ մուսուլմանական այս նոր ցասման վրա իր ազդեցությունն է կրում արաբական գարնան բացասական ընկալումները տեղաբնակների կողմից: Հակաամերիկական տրամադրությունները շարունակում են գերիշխել, այդ դեպքում որն էր արաբական զարթոնքի առաքելությունը, եթե ընդդիմադիրներին իշխանության բերած ԱՄՆ-ն քարկոծվում է նույն ժողովուրդների կողմից:

Այս համատեքստում հատկանշական է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արձագանքը ֆիլմին հաջորդած զարգացումներին: Բացի այն, որ Քլինթոնը ֆիլմը նողկալի էր անվանել, նաև նշել էր, թե «Եգիպտոսի, Լիբիայի, Թունիսի և Եմենի ժողովուրդները մերժել էին բռնատիրական դեսպոտիզմը ոչ հանուն ամբոխի դեսպոտիզմի»:

Երբ 2011 թ-ի աշնանը ամերիկյան առաջատար հեռուստաընկերությունները ցուցադրում էին արյունաշաղախ Քադաֆիի դիակը կիսամերկ հրոսակների ձեռքերին, դա մատուցվեց որպես դաժան բռնապետին բաժին հասած դաժան հատուցում, որն եկել էր որպես արժանի պատիժ ժողովրդի կորուսյալ ազատությունների ու անցած տառապանքների դիմաց: Դժվար թե Արևմուտքում պատկերացնեին, որ ընդամենը մեկ տարի անց հրոսակների նման մի խումբ կարող է գազազանաբար սպանել և փողոց քարշ տալ դեսպանի,  և այն էլ` ոչ ավել ոչ պակաս Միացյալ Նահանգների դեսպանին:

Առանց Քադաֆիի Լիբիան ժողովրդավարության ձտգտման ճանապարհին բռնապետությունը փոխարինեց ամենաթողությամբ, առանց Մուբարաքի Եգիպտոսը կոռուպցիոն կառավարման համակարգը փոխարինեց ահաբեկչությունների ու կրոնական դիմակայությունների թատերաբեմով: Այս ամենն արդեն կասկածի տակ  է դնում ոչ միայն «Արաբական գարնան» լիգետիմությունը, այլև այն ծաղկեցրած ուժերի բարոյականությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}