Կակայի եղբայրը հանդես կգա «Նյու Յորք Ռեդ Բուլզում»
«Նյու Յորք Ռեդ Բուլզը» պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կակայի եղբոր` Դիգաոյի հետ, ով հանդես է գալիս որպես պաշտպան: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Դիգաոյի հետ պայմանագիրը ստորագրվել է երեկ: Ակումբի գլխավոր տնօրեն Էրիկ Սոլերը հայտարարել է, որ 26-ամյա պաշտպանի վիզայի հետ կապված հարցերը լուծելուց անմիջապես հետո նա արդեն կարող է հանդես գալ առաջնությունում:
Հիշեցնենք, որ Դիգաոն նախկինում հանդես էր գալիս «Միլանում», սակայն հետագայում նրա կարիերան անկում ապրեց: Նա վարձավճարով տեղափոխվում էր մեկ այս ակումբ, մեկ մյուս` հասցնելով հանդես գալ «Ռիմինի», «Ստենդարդ», «Լեչչե», «Կրոտոնե» թիմերում:
Դիգաոյի վերջին ակումբը Պորտուգալիայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Պենաֆիելն» էր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա