«Knack». Սաֆարովի արտահանձնման կեղտոտ գործարքը տեղի է ունեցել «վարագույրների հետևում»
Բելգիական «Knack» ամսագիրն անդրադարձել է Սաֆարովի գործի նախապատմությանը` սկսած 2004թ. Բուդապեշտում արձանագրված աննախադեպ մարդասպանությունից մինչև մարդասպանին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելն ու պարգևատրելը:
Ամսագիրը նշում է, որ Հայաստանը բարկացած է այն փաստից, որ Հունգարիան փողի դիմաց արտահանձնել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Ռամիլ Սաֆարովի Բաքու ժամանումը, տարածաշրջանում վերջին տասնամյակի ընթացքում դիվանագիտական լուրջ սկանդալի հանգեցրեց: Հայաստանը խզեց դիվանագիատական կապերը Հունգարիայի հետ: Եթե Հայաստանը պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այս երկու պետությունների միջև պատերազմ կբռնկվի: Դա Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում կլինի մեկ քայլ նահանջ: ԱՄՆ-ն հայտարարել է, որ թե Հունգարիայից և թե Ադրբեջանից բացատրություն է պահանջելու: Ռուսաստանն իր խորին մտահոգությունն է արտահայտել այս կապայցությամբ:
«Knack»-ը գրում է, որ հունգարական ԶԼՄ-ները և ընդդիմությունը պնդում են, որ Սաֆարովի արտահանձնման կեղտոտ գործարքը տեղի է ունեցել «վարագույրների հետևում»: Նավթով հարուստ Ադրբեջանը խոստացել է Հունգարիայից Սաֆարովի արտահանձնելու դիմաց, գնել 3 մլրդ եվրո արժողությամբ պարտատոմսեր: Հունգարիայի վարչապետ Օրբանն Ադրբեջան այցելություն էր կատարել հունիսին: Հունգարական ընդդիմության առաջնոդները և նախկին վարչապետը նշում են, որ իր պաշտոնավարման ժամանակ Ադրբեջանից նման առաջարկները մերժել են: Նա մեղադրել է Օրբանին` Հունգարիայի պատիվը արծաթով վաճառելու մեջ:
Ամսագիրը նշում է, որ Հունգարիայի դիվանագիտությունն, ընդհանուր առմամբ, գերազանց հեղինակություն է վայելում: Սակայն, նման բան չի կարելի ասել երկրի քաղաքականության մասին: Կարծես Սաֆարովի արտահանձնումը կազմակերպվել է վարչապետ Օրբանի ու արտաքին տնտեսական կապերի նախարար Պիտեր Սիարտոյի հետ միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում