«Օճառի պղպջակներ՝ տպաքանակը ավելացնելու համար»

Հեղինակ` Լևոն Աբգարյան

Օրերս թերթերից մեկում ԱԳՆ վերաբերյալ մի զավեշտալի հրապարակում ընթերցեցի:

Հայաստանում երբեք էլ «յուղոտ» կառույցների ու դրանց ղեկավարների սակավություն չի նկատվել, ցավոք, չի նկատվել նաև համարձակ քննադատություն և հրապարակում նրանց հասցեին, ինչն, իհարկե ունի իր արժեքն ու տարիֆները, և յուղոտների փոխարեն, պղպջակ-բացահայտումներ են ընդունվում նրանց վերաբերյալ, ովքեր ոչ տարիֆներից են տեղյակ, երբևէ չեն վճարելու, ոչ էլ բանի տեղ են դնելու:

Ես ԱԳՆ համակարգի համակրող չեմ, բայց սա այն ոլորտն է և այն նախարարը, որը հաճելիորեն տարբերվում է մեր պատկերացումներում կարծրացած չինովնիկի կերպարից:

Պարզվում է, Հայաստանում դետեկտիվային «աղմկահարույց բացահայտում» է համարվում այն, երբ հասարակությունը տեղեկանում է, որ արտաքին գործերի նախարարը Ռուսաստան և Եգիպտոս այցելելու, երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ ունենալու համար ծախսել է մոտ 3 հազար դոլար ավիաթռիչքների համար: Ես հիմա ամաչում եմ այն բանի համար, որ այս տեղեկությունը կընթերցեն մեր երկրում հավատարմագրված դիվանագետներն ու կփոխանցեն իրենց ղեկավարներին: Պարզվում է, պետական միջոցների խնայողությունից ելնելով, հանրապետության թիվ մեկ դիվանագետը Մոսկվա պետք է մեկներ ավտոբուսով` հատելով Վերին Լարսի շրջադարձները, իսկ Եգիպտոս կարող էր թռչել, օրինակ, հեքիաթային գորգով: Հետաքրքիր է, իսկ եթե տվյալ թերթն իր «դետեկտիվին» ուղարկեր նույն երթուղով, որքա՞ն դա կարժենար:

Կամ պատկերացնու՞մ եք որևէ եվրոպացի և ոչ միայն օտար դիվանագետի զարմանքը, երբ նրան հանձնարարեին մեկնել Մոսկվա, լինել Պրահայում, Բրյուսելում, Լոնդոնում, վերադառնալ տուն և այդ ամենի համար վճարել ոչ ավել քան 3000 ԱՄՆ դոլար: Ծիծաղելի է, և վիրավորական անկախ պետականություն ունեցող երկրի համար այս տրամաբանությունը: Պարզվում է` արտգործնախարարները չպետք է ճանապարհորդեն բիզնես կարգով: Դե իհարկե, եթե չունեն սեփական ինքնաթիռ, ապա բիզնես կարգն էլ նրանց համար շատ կհամարեք: Հրապարակված «դետեկտիվի» հեղինակին հուշեմ, որ Հայաստանի հարևան երկրների արտգործնախարարները մեծ մասամբ ճամփորդում են անձնական ինքնաթիռներով:

Ես մեքենաների գծով մասնագետ չեմ, բայց, երբ կարդացի նաև արտգործնախարարի «շքեղ» մեքենայի «աղմկահարույց բացահայտման» վերաբերյալ, պարզեցի, որ այն շուկայում կարժենար «բացահայտվածից» առնվազն 4 անգամ պակաս` մոտ 20-25 հազար ԱՄՆ դոլար: Հիմա մտովի համեմատում եմ այն «յուղոտ» կառույցների միջին վիճակագրական չինովնիկի վարած չորսանիվի հետ ու կարմրում, որովհետև այդպես չպետք է լինի: Երկիրը արտաքին աշխարհին ներկայացնող նախարարը չպետք է Քլինթոնին, Լավրովին կամ ցանկացած այլ նախարարի դիմավորելու մեկնի միջազգային ստանդարտներով միջինից էլ ցածր դասի ավտոմեքենայով: Թեև մեր` հարկատուներիս մասին «մտահոգվող» շրջանակների տրամաբանությամբ մեր երկրի արտգործնախարարը ԵՄ պաշտոնակցի հետ պետք է շրջագայեր, ասենք, իրանական «Samand», կամ ուզբեկական «Daewoo» մակնիշի մեքենայով:

Պարզվում է նաև, որ այս լոջիստիկ մանր, բայց «աղմկահարույց բացահայտումներում» հմտացած «դետեկտիվները» համատեղության կարգով նաև միջազգայնագետ-վերլուծաբաններ են: «Չգիտես ինչու» վերջերս որոշ շրջանակներ ծանր են տանում Հայաստանի դիվանագիտական կապերի աշխարհագրության ընդլայնումը։ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի «գլխավորը մենք ենք ու Ամերիկան» հայտնի աֆորիզմի ազդեցության տակ, մեր «դետեկտիվները» որոշել են, որ օրինակ Ինդոնեզիան կամ Ավստրալիան կարևոր պետություններ չեն, որևէ էական դեր չեն խաղում միջազգային ասպարեզում։ Ընդ որում, դիտավորյալ այցի անհրաժեշտության շուրջ «կրքերը բորբոքեցնում են»` այն ժամանակագրորեն համընկեցնելով հունգարա-ադրբեջանական գաղտնի առուծախի հետ։

Հաշվի առնելով ադրբեջանցիների բացահայտումը, որ շուրջ մեկ տարի է գաղտնի բանակցություններ են վարվել, ապա վայ-դետեկտիվների տրամաբանությամբ, այդ մեկ տարին ԱԳ նախարարը պետք է սառեցներ իր բոլոր շփումները և այցելությունները: Նման նյութի ծանրության տակ մտնող «վերլուծաբանը» պետք է քաջատեղյակ լինի, որ նման մակարդակի և ծավալի այցերը պլանավորվում են ամիսներ առաջ և որ տարածաշրջանային այցերի ժամանակ «ձեռքի հետ կողքի երկիր կպցնում են» մեր դետեկտիվի մակարդակի միջազգայնագետները:

Ինչ վերաբերում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ այցելելու նպատակահարմարությանը, ապա ընթերցողիս վերոշարադրյալ «դետեկտիվային դատարկաբանությունից» մի փոքր կտրելու համար փորձեմ համառոտակի մեկնաբանել, թե ինչպես կարող են կարևոր լինել Հայաստանի համար սույն «էկզոտիկ» երկրները:

Դիտարկենք սկզբում Ինդոնեզիան: Այս երկիրը, որը իսլամ դավանող բնակչության թվով ամենամեծն է աշխարհում, (մոտ 300 մլն բնակչությամբ) մահմեդական աշխարհի կարևորագույն դերակատարներից է և մեծ ազդեցություն է ունի: Արագ տեմպերով զարգացող Ինդոնեզիան, որն արդեն տնտեսական հզորությամբ 16-րդ տեղն է գրավում աշխարհում, հանդիսանում է G-20-ի, ԱՍԵԱՆ-ի և Չմիացած երկրների շարժման հիմնադիր անդամներից մեկը: Հարց է առաջանում. միթե՞ նման երկրի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր չէ: Հաշվի առնելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվել է իսլամական համերաշխության հողի վրա մահմեդական մի շարք երկրների թշնամորեն տրամադրել Հայաստանի հանդեպ, շատ կարևոր է, որպեսզի լուրջ աշխատանք տարվի Ինդոնեզիայի նման երկրներին Հայաստանի տեսակետները ներկայացնելու և կարևորագույն հարցերի շուրջ դիրքորոշումներն ընդհանրացնելու համար: Բացի այդ, Ադրբեջանը, ով սկսած 2005թ-ից դեսպանություն ունի Ինդոնեզիայում, «լուրջ աշխատանքներ է» տանում ինդոնեզական խորհրդարանում մտացածին «Խոջալուի ցեղասպանությունը» և այլ հակահայկական բանաձևեր անցկացնելու համար: Միթե՞ ճիշտ չէ այդ պարագայում կանխարգելիչ դիվանագիտության վարումը Հայաստանի կողմից:

Շատ ավելի հիմար են հնչում Ավստրալիայի վերաբերյալ դատողությունները: Այդքան էլ խելացի պետք չի լինել, որպեսզի հասկանալ, որ մի երկիր, որտեղ առկա է շուրջ բազմահազարանոց կազմակերպված և բավականին ազդեցիկ հայկական համայնք, պետք է լուրջ հետաքրքրություն ներկայացնի Հայաստանի համար: Բայց միայն հայկական համայնքով չէ, որ կարևորվում է Ավստրալիան մեզ համար: Մեկ շնչին ընկնող եկամտով 6-րդ տեղը աշխարհում զբաղեցնող բարձր զարգացած այս պետությունը, համագործակցության և հավանական ներդրումների համար կարևորագույն հնարավորությունների մեծ դաշտ է իրենից ներկայացնում Հայաստանի համար: Ի վերջո, Ավստրալիան աշխարհաքաղաքական լուրջ քաշ ունեցող պետություն է, ով բազմիցս ընտրվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ, հեղինակավոր միջազգային ֆորումներում բազմաթիվ հաջողված նախաձեռնությունների հեղինակ է և այլն:

Ցանկացած ներդրում, բիզնես ծրագիր, կամ ուղղակի առևտրաշրջանառություն երկու պետությունների միջև սկիզբ է առնում փոխադարձ հետաքրքրության ոլորտների բացահայտման, փոխադարձ վստահության կառուցման, դիվանագիտական հարաբերությունների և իրավապայմանագրային գործուն դաշտի հիմնադրման փուլերից։ Սակայն, այս ամենը հասկանալու և վերարտադրելու համար պետք է լինել ավելին, քան «դեղնակտուց դետեկտիվ»:

Ի դեպ, նույն Ֆիլիպինների կամ Նոր Զելանդիայի ձայները միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ում, ունեն նույն արժեքն ինչ գերտերություններինը՝ մեկ պետություն-մեկ ձայն սկզբունքով։ Օրինակ, երբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ընդունվում է որևէ պրո կամ հակահայկական բանաձև, ապա ոչ մի «դետեկտիվ» չի ջանում ուսումնասիրել դրան կողմ, ձեռնպահ կամ դեմ քվեարկած պետությունների ցանկը: Ի գիտություն «դետեկտիվներին»՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրները ևս ունեն խորհրդարաններ, շրջանային և քաղաքային խորհուրդներ, որոնք կարող են «պատահական» բանաձևեր ընդունել, օրինակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Ցավոք, անկախության առաջին տասնամյակում և հաջորդած մի քանի տարիների ընթացքում, դիվանագիտական «լայն աշխարհահայացքի» շնորհիվ, իր ազդեցությամբ կարեևորագույն մի ամբողջ տարածաշրջան մեզ համար օրակարգային հարցերի շուրջ քվեարկության ընթացքում հաճախ տեղեկացված է եղել այնքան, որքան «դետեկտիվները» Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մասին։

Եվ վերջում, բայց ոչ վերջինը, սուր զգացողությունների սիրահարներին խորհուրդ եմ տալիս կարդալ այլ գրականություն, քան ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունները, քանզի ի սկզբանե, ընդունված կարգի համաձայն այնտեղ իրավունք չունեն արտացոլվել կոնկրետ նեղ առարկայական պայմանավորվածություններ, որոնց մասին այդքան շատ ցանկանում են կարդալ «դետեկտիվները»: Բայց, օրինակ, մի փոքր google անելուց հետո, ես ինձ համար բացահայտեցի, որ, օրինակ Ավստրալիան ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամի թեկնածու է արդեն իսկ գալիք տարի, իսկ Նոր Զելանդիան՝ 2014 թվականից: Այնպես որ, մանրադրամները հաշվելու փոխարեն, «հարգարժան դետեկտիվներ», լայն բացեք Ձեր աչքերը և ոչ միայն: Սակայն նայելուց բացի, տեսնելու ունակություն պետք է ունենալ, պարոնայք «դետեկտիվներ»:
 
Խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի արտահայտած մտքերի հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}