Սերժ Սարգսյան. «Զուտ աշխատանքից ազատելով կամ կշտամբելով չենք բավարարվելու» (տեսանյութ)
ՀՀ կառավարությունում այսօր հրավիրված խորհրդակցության ընթացքում, որտեղ քննարկվել են գնումների ոլորտում տեղ գտած մի շարք անթույլատրելի երևույթներ, Նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով խորհրդակցության մասնակիցներին, նշել է.
«Ուզում եմ, որպեսզի բոլորդ, ոչ ձևական, այլ իրականում դառնաք մեր դաշնակիցներից մեկն այս հարցում: Շահագրգիռ անձ լինենք այս հարցում:
Ես չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, թե ինչպես կարելի է դեղերի շուկան այդպես թողնել, Դերենիկ, դա առաջինը քո խնդիրն է, քո տեսչությունների միջոցով դու կարող էիր վաղուց արդեն այդտեղ ինչպես պայմանավորվել էինք, բեկում մտցնել: Չի երևում: Երբ հարցնում ես, ասում են՝ տեսչություն ենք ձևավորում, մարմիններ ենք միավորում: Էդպիսին տեմպերով մենք ուր ենք գնալու հասնենք:
Ես խնդրում եմ, որ դուք ձեր գերատեսչություններում համապատասխան խորհրդակցություններ հրավիրեք, մարդկանց բացատրեք և ասեք, որ եկել է ժամանակը, որ զուտ աշխատանքից ազատելով կամ կշտամբելով մենք չենք բավարարվելու:
Եվ հենց ձեզնից եմ ակնկալելու նախաձեռնությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները