Ամերիկյան վճիռ` կոռուպցիայի մեղադրանքով. Վարդան Այվազյանը պարտավոր է վճարել 37,5 մլն դոլար
«168 ժամը» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի Դաշնային դատարանը մի վճիռ է կայացրել, որով ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պարտավոր է հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճարել 37,5 մլն դոլար:
«Այս գործը ժամանակին մեծ հնչեղություն էր ստացել, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը հայտնվել էր մեծ սկանդալի կենտրոնում, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն նրան մեղադրել էր մի քանի միլիոն դոլար կաշառք պահանջելու մեջ: Առանց այս գործի մանրամասների մեջ խորանալու, կարելի է արձանագրել, որ ամերիկյան դատարանի այս վճիռն ուղղված է ոչ այնքան Վարդան Այվազյանի, որքան ՀՀ իշխանությունների դեմ: Վարդան Այվազյանը պատահական մարդ չէ Հայաստանի իշխանական համակարգում:
Բացի այն, որ նա իշխող կուսակցության անդամ է, պատգամավոր, նաև խորհրդարանի կարևորագույն հանձնաժողովներից մեկի` ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահն է: Ամերիկացիների տեսանկյունից` նա Հայաստանում որոշումներ կայացնողներից մեկն է, ուստի նրա նկատմամբ նման խոշոր դրամական պահանջ պարունակող վճռի կայացումն ուղղված է նաև ՀՀ իշխանությանը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները