Հայկական գիրքը ներկայացված է լինելու Աշխաբադի ցուցահանդեսում և Ֆրանկֆուրտի տոնավաճառում
Սեպտեմբերի 22-28-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացվելու է գրքի միջազգային ցուցահանդես: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց մշակույթի նախարարության Գրքի և հրատարակչության կենտրոնի ղեկավար Էդուարդ Միլիտոնյանը:
Նա նշեց, որ ցուցահանդեսում ներկայացվելու են վերջին տարիներին հրատարակված 100-ից ավելի գրքերը: Թուրքմենստան է մեկնելու մշակույթի նախարարության պատվիրակությունը, որը, ըստ նրա, մասնակցելու է նաև այդ օրերին Աշխաբադում անցկացվելիք ԱՊՀ երկրների ֆորումին:
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պաշտոնական կայքից էլ տեղեկացանք, որ Հայաստանը մասնակցելու է նաև հոկտեմբերի 10-4-ը Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվելիք գրքի միջազգային 64-րդ տոնավաճառին, որին իրենց մասնակցությունը կբերեն աշխարհի 100 երկրի շուրջ 7000 կազմակերպություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները