Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Եգիպտոս՝ մասնակցելու Սիրիայի հարցով ընթացող քառակողմ բանակցություններին
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Եգիպտոս՝ մասնակցելու Սիրիայի հարցով ընթացող քառակողմ բանակցություններին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր երեկոյան Կահիրեում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը՝ նվիրված Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Հավելենք, որ անցյալ շաբաթ էլ վերոնշյալ երկրների ԱԳ փոխնախարարներն էին խորհրդակցական հանդիպում ունեցել Եգիպտոսի մայրաքաղաքում:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահ Մոհամմադ Մուրսին վերջերս Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության անդամ երկրների ղեկավարների համաժողովի ընթացքում էր հանդես եկել քառակող հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ, իսկ այնուհետև Թեհրանում կայացած Չմիավորման շարժման անդամ երկների ղեկավարների 16-րդ համաժողովի շրջամակներում Թեհրանն էլ իր հերթին հանդես եկավ սիրիական ճգնաժամը լուծելու իր առաջարկով: