ԱՆ. Նախարարի հրամանով դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել
«Էլեկտրոնային լրատվամիջոցներում թյուրիմացաբար տեղ են գտել հրապարակումներ, որոնց համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ»։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից ու հայտարարում, որ նախարարի հրամանով դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել:
«Նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայություննեի նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ`հիմնած տվյալ ծառայությունների ինքնարժեքի հաշվարկի վրա»,-մանրամասնում են նախարարությունից:
Ըստ աղբյուրի, միևնույն ժամանակ, բնակչության համար դեղերի մատչելիության խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնասիրել դեղերի գների կարգավորման եվրոպական փորձը, որի հիման վրա դեղերի գների պետական կարգավորման մեխանիզմների վերաբերյալ համապատասխան դրույթներ պետք է ներառվեն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում:
Նախարարի հանձնարարությամբ, ինչպես արդեն տեղեկացրել է Panorama.am-ը ուսումնասիրվում է
նաև ախտորոշիչ լաբորատորիաների գործունեությունը` դրանցում միօրինականացված չափորոշիչների ապահովման նպատակով։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՀՀ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձ էր կատարել դեղերի շուկային:
Նախորդող հրապարակում`
Սերժ Սարգսյան. «Զուտ աշխատանքից ազատելով կամ կշտամբելով չենք բավարարվելու»