Իրանի միջուկային ծրագրի շուրջ բեկումնային փոփոխություն կլինի միայն նախագահական ընտրություններից հետո

Հեղինակ` Արմեն Իսրայելյան, իրանագետ

Թեհրանում Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովի անցկացումը և Իրանի կողմից այդ կազմակերպության նախագահության ստանձնումը Թեհրանի դիրքերը հոգեբանական առումով ամրապնդեց միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև ընթացող բանակցություններում:

Միջուկային խնդրի շուրջ տարվող բանակցությունների ողջ պատմության ընթացքում կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել և ներկայացում է իր սահմանած «կարմիր գիծը»: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ «5+1 խումբը» հարգի և պաշտոնապես ճանաչի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով և միջազգային նորմերով նախատեսված Իրանի իրավունքը, իսկ հակառակ կողմն էլ պնդում է, թե անհանգստացած է, որ Իրանն ընթանում է միջուկային զենք ստեղծելու ճանապարհով: Այս առումով Իրանը հերքում է Արևմուտքի այդ պնդումները, նշելով որ ԻԻՀ ԶՈւ գերագույն հրամանատար, երկրի հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան մերժում է զանգվածային ոչնչացման, այդ թվում միջուկային զենքի կիրառումը:

Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունների անարդյունավետությունը կայանում է նրանում, որ կողմերից յուրաքանչյուրը առաջ է քաշում այնպիսի պայմաններ, որն անընդունելի է լինում «հակամարտող» կողմերի համար: Այսինքն, Իրանից այնպիսի գործողություններ են պահանջում, որը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով նախատեսված չէ և դուրս է Իրանի ստանձնած պարտավորությունների շրջանակներից: Օրինակ՝ Իրանից պահանջում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին (ԱԷՄԳ) թույլատրել ստուգումներ իրականացնել Փարչինում, սակայն, Իրանը պնդում է, թե դա ռազմական հաստատություն է և որը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը չի նախատեսում այնտեղ ստուգումներ անցկացնել: Այդ առնչությամբ՝ ԱԷՄԳ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն օրերս հայտարարեց, որ Իրանը երբեք չի դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները: Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել էր, որ ԱԷՄԳ-ի ավելի քան 5000 տեսուչների կողմից կատարված հետաքննությունը մինչ օրս չի կարողացել ապացուցել, որ Իրանը շեղվել է իր միջուկային ծրագրից:

Թեհրանում կայացած Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովի ավարտին մասնակիցների կողմից հնչած համատեղ հայտարարության մեջ ևս շեշտվեց երկրների` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայից օգտվելու իրավունքը: Պաշտոնական Թեհրանն իր գործողությունների թափանցիկությունն ընդգծելու նպատակով հայտարարեց, որ համաժողովի օրերին Թեհրանում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եթե ցանկանա, ապա նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թույլտվությամբ կարող է այցելել միջուկային հաստատություններ:

Ինչ վերաբերում է Իրանի միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Իսրայելի հայտարարություններին, ապա այս հարցում որոշակի «փոխհամաձայնեցված» տարաձայնություններ գոյություն ունեն Վաշինգթոնի և Թել Ավիվի միջև: Իսրայելը պնդում է, որպեսզի ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ «կարմիր գիծ» նախանշի, Միացյալ Նահանգներն էլ պնդում է, թե Իրանի միջուկային խնդիրն առայժմ հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով: Գրեթե նույն կարծիքն են հայտնում նաև Եվրամիությունում կարևոր դիրք զբաղեցնող Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահները:

Հարկ է նշել, որ օրերս Սպիտակ տան հեղինակավոր փորձագետներն իրենց պատրաստած զեկույցում ևս բացասական եզրակացություն են տվել միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարին, նշելով, որ իրանական պատերազմն իրաքյանից ու աֆղանականից ավելի ծախսատար և բարդ է լինելու: Բենիամին Նեթանյահուին մոտ կանգնած «Իսրայել թայմզ» պարբերականը, վերլուծելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված առկա իրավիճակը, նշել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունն օրերցոր նվազում է:

Ի պատասխան Իրանի հասցեին հնչող սպառնալիքներին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար, բրիգադի գեներալ Սեյյեդ Յահյա Սաֆավին էլ, օրերս անդրադառնալով Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակման թեմային, նշել էր, որ եթե Իսրայելը փորձի Իրանի վրա ռազմական հարձակում գործել, ապա Լիբանանում գործող «Հեզբոլլահը» շատ հեշտությամբ կարող է պատասխանել Իրանի նկատմամբ ուղղված սպառնալիքին:
Ինչ վերաբերում է միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, ապա նշենք, որ ս.թ. ապրիլի 14-ին Ստամբուլում կայացել էր առաջին փուլը: Երկրորդ փուլն անցկացվեց մայիսի 23-ին՝ Բաղդադում, իսկ երրորդը տեղի ունեցավ հունիսին՝ Մոսկվայում: Հավանաբար հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում:

Իրանի միջուկային խնդրի շուրջ Արևմուտքի հնչեցրած մտահոգություններն ունեն բացառապես քաղաքական ենթատեքստ, քանի որ Իրանին ներկայացրած յուրաքանչյուր պահանջին հետևում է նորը, առանց գնահատականներ տալու Իրանի կողմից արդեն կատարված գործողությունների առնչությամբ:

Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի ճակատագրին, ապա այդ առնչությամբ մինչև ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները ևս կկիրառվեն տնտեսական պատժամիջոցներ, կհնչեն բազմաթիվ (երբեմն կրկնվող, երբեմն հակասական) հայտարարություններ, որոնց, ինչպես պատմությունն է վկայում, Թեհրանն այդքան էլ ուշադրություն չի դարձնում: Միջուկային ծրագրի առնչությամբ բեկումնային փոփոխություն կարելի է արձանագրել միայն Իրանում 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններից հետո, երբ պարզ կդառնա թե որ քաղաքական ուժերն են գալու իշխանության և ինչպիսի դիրքորոշում են որդեգրելու Արմևմուտքի հետ հարաբերություններում:
 

 

 


 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
11:09 26/11/2024

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}