ԲՈՀ նախագահ. Տարեցտարի նվազում է գիտական աստիճան ստացողների քանակը
Այս տարվա ընթացքում արդեն 386 գիտաշխատող ստացել է գիտության դոկտորի ու գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագրեր, որից 345-ը` գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 352-ը` գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ, ֆիզմաթ գիտություննեի դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը: Միաժամանակ նա նշեց ու ողջունելի համարեց այն փաստը, որ տարեցտարի ավելանում է արտասահմանցիների հոսքը. 386 գիտաշխատողից 37-ը եղել են արտասահմանցիներ, իսկ միայն նախորդ ամբողջ տարվա ընթացքում 35 արտասահմանցի է ՀՀ-ում ստացել գիտական աստիճանի վկայագիր: Ի դեպ, սփյուռքահայերը շատ քիչ տոկոս են կազմում:
Ա. Ղուկասյանը չհամաձայնվեց հնչած այն դիտարկմանը, թե տարեցտարի ավելանում են գիտական աստիճան ստացողների քանակը: «Ընդհակառակը` նվազել է: Նախորդ ամբողջ տարվա ընթացքում 517 գիտաշխատողներ են ստացել գիտական աստիճաններ»,- ասաց ԲՈՀ-ի նախագահը` նշելով, որ թեև գիտական աստիճաններ շնորհելու չափանիշները դեռ չեն փոփոխվել ու շատ բաներ փոփոխման կարիք ունեն, բայց չափանիշները դարձել են ավելի հրապարակային, 2010-ից փոխվել է ատենախոսությունների թեմաների հաստատման կարգը: Ըստ նրա, այս պահին տարվում են տարբեր գործընթացներ, որոնք ժամանակի ընթացքում կբերեն այդ չափանիշների փոփոխմանը: Նախորդ տարվա ընթացքում 42 աշխատանք ուղարկվել է կրկնակի քննարկման (4 դոկտորական, 38 թեկնածուական):
Ա. Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ արտասահմանյան պետություններում այս տարի ՀՀ 18 քաղաքացիներ գիտական աստիճան են ստացել. 16` թեկնածուական, 2` դոկտորական:
Նա նաև հայտնեց, որ այս տարվա ընթացքում շնորհվել է 204 գիտական կոչում` 153-ը դոցենտի, 51-ը պրոֆեսորի: Նախորդ տարի 309 հոգու է կոչում շնորհվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները