Ձոլան որոշել է տուգանել անգլերեն չիմացող ֆուտբոլիստներին
Անգլիական «Ուոտֆորդի» գլխավոր մարզիչ Ջանֆրանկո Ձոլան որոշել է տուգանել այն ֆուտբոլիստներին, ովքեր ծուլացել են և չեն սովորել անգլերեն լեզուն: Իտալացի մասնագետի կարծիքով` իր թիմը շատ ժամանակ պարտվում է, քանի որ ֆուտբոլիստները չեն կարողանում հաղթահարել լեզվի չիմացության հետ կապված արգելքը:
3 խաղում անընդմեջ պարտություն կրելուց հետո մասնագետն իր սաներին սպառնացել է տուգանել: Սակայն, ոչ թե վատ խաղի, այլ, ինչպես նշեցինք, անգլերենի չիմացության համար:
«Նրանց տրվել է կարճ ժամանակահատված` անգլերեն սովորելու համար, որից հետո, եթե չկատարեն այս պահանջը, կտուգանվեն»,- նշել է Ձոլան, ով «Ուոտֆորդում» է հավաքել մի շարք լեգեոներների` Իսպանիայից, Իտալիայից, Չեխիայից, Շվեյցարիայից, Բելգիայից և Արգենտինայից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա