ՀՀ ԱԳՆ.Միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների չկատարման առումով փաստերի պակաս չունի
Իր գործողություններով ու քայլերով Ադրբեջանը ավելի է խորացնում Ադրբեջանի և միջազգային հանրության միջև եղած անդունդը: Այսօր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե Սաֆարովի ազատ արձակման, այնուհետև` ներման արդյունքում Ադրբեջանը չի՞ կորցնում արդյոք վստահությունը միջազգային հանրության մոտ:
Նախարար Նալբանդյանը փաստեց, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների չկատարման ու դրանք խախտելու առումով փաստերի պակաս չունի: Նա, որպես օրինակներ, նշեց, որ Ադրբեջանը այդպես էլ չի աջակցել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև, ինչպես նաև փաստեց, որ Ադրբեջանը մինչ օրս էլ խախտում է հրադադարի ռեժիմը, խախտել է Կազանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլուր կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Բայց Ադրբեջանը ձևացնում է, որ անձրեւ է գալիս»,- ասաց նախարարը։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն իր հերթին նկատեց, որ Մեծ Բրիտանիան «խորը մտահոգություն» է հայտնել Սաֆարովի վերադարձի ու ազատ արձակման վերաբերյալ, նաև հայտարարեց, որ աջակցում ու միանում միջազգային կառույցների այդ թվում` Մինսկի խմբի հայտարարություններին: Բրիտանացի նախարարի խոսքով, ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների ճանապարհով և պետք է ունենա խաղաղ լուծում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա