ՀՅԴ-ի նոր նախաձեռնությունը` «Օգնիր եղբորդ». Հումանիտար օգնությամբ ինքնաթիռն առաջիկայում արդեն կուղևորվի Սիրիա
Սիրիան հայության համար շատ կարևոր երկիր է, քանի որ հայությունը Սիրիայում կարողացել է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի և Արցախի քաղաքականությունը արաբական աշխարհում ճիշտ ընկալվի: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը:
Ներկայացնելով առկա լարված իրավիճակը Սիրիայում ու հատկապես Հալեպում, որտեղ կենտրոնացած է հայությունը, դաշնակցական պատգամավորը տեղեկացրեց, որ կուսակցությունը «Օգնիր եղբորդ» քաղաքացիական մի նախաձեռնություն է մշակել, որի մասին թեև այսօր է հայտարարվում, բայց այդ ուղղությամբ աշխատանքները տարվում էին վաղուց: Նախաձեռնությանը մեծ օգնություն է ցուցաբերել նաև Արցախի. հումանիտար օգնությամբ ինքնաթիռն առաջիկայում արդեն կուղևորվի Սիրիա։
«Սա քաղաքացիական նախաձեռնություն է, որի ցանկացած գործողություն լինելու է թափանցիկ` բոլոր նվիրատվությունների ցուցակներն ու անունները կհրապարակվեն, ամեն շաբաթ կներկայացվի հաշվետվություն բանկային հաշիվների մասին և այլն»,- հավելելով վստահեցրեց Վ. Հովհաննիսյանը։
«Չպետք է անտարբեր լինենք ու անտարբեր էլ չենք. որևէ հայ չի կարող անտարբեր լինել սիրիահայ համայնքի ճակատագրով։ Մենք բոլորս հանձնառություն ունենք, որը աշխարհագրական սահմաններ չի ճանաչում»,- իր հերթին հայտարարեց ասուլիսի մյուս բանախոսը, ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նախաձեռնությունը բաց է ու իրենք պատրաստ են քննարկել ցանկացած առաջարկություն և որ «Օգնիր եղբորդ» կարգախոսի տակ կարող են միավորվել քաղաքական բոլոր ուժերը, բացվել է նաև հաշվեհամար, որին մեկ միլիոն դրամ արդեն իսկ փոխանցվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում