Արցախում անցկացվում է «Շուշին՝ հայկական մշակույթի օջախ» միջազգային գիտական կոնֆերանս
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է հայկական գրատպության 500-ամյակին նվիրված «Շուշին՝ հայկական մշակույթի օջախ» միջազգային գիտական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանին՝ մեր հանրապետությանը մատուցած ծառայությունների համար:
Նախագահ Սահակյանը գոհունակություն է հայտնել նման միջազգային գիտաժողովը Արցախում՝ հատկապես Շուշիում անցկացնելու կապակցությամբ:
Երկրի ղեկավարը նշել է, որ գիտաժողովի ժամանակ քննարկվող թեմաները կարեւոր են տարածաշրջանի պատմության, նրանում Արցախի և Շուշիի տեղի ու դերի ուսումնասիրման տեսանկյունից, ինչը մեծ հնարավորություն է տալիս հասկանալու ներկա իրավիճակը և հնարավոր զարգացումները: Անդրադարձ է կատարվել նաև հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարի պաշտոնակատար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները