ՀՀ Նախագահը` Վ. Համբարձումյանի մասին. «Իր կերպարով ապացուցում էր, որ հանճարն ու համեստությունն անբաժան են»
«Գիտության ոլորտի մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում այսօր Հայաստանի երիտասարդներին ուղղված ուղերձ է դրված»,- Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման պաշտոնականն արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս տարի մրցանակին արժանացան գիտնականներ Իգոր Նովիկովը (Ռուսաստան) և Յան Էյնաստոնը (Էստոնիա)։
Երկրի ղեկավարն իր ելույթում նշեց, որ այս մրցանակը կոչված է միավորելու տարբեր երկրներ ու ժողովուրդներ ներկայացնող աստղաֆիզիկական ոլորտի գիտնականներին: Սերժ Սարգսյանը խոսեց Վ. Համբարձումյանի եզակի տաղանդի մասին` նշելով, որ «իր կերպարով հայ գիտնականն ապացուցում էր, որ հանճարն ու համեստությունն անբաժան են»։
«Վիկտոր Համբարձումյանի, Բյուրականի աստղադիտարանի նրա գործընկերների ու սաների շնորհիվ Հայաստանը դարձավ այս բնագավառի առաջատարներից մեկը ոչ միայն նախկին Խորհրդային Միությունում, այլև ողջ աշխարհում։ Նրանք հրաշալի օրինակ ու իրենց գործը շարունակելու պատգամ են թողել, որը պարտավորեցնում և ոգևորում է»,- ասաց ՀՀ նախագահը:
Ըստ Հանրապետության ղեկավարի, երկրի իշխանությունների նպատակն է ունենալ գիտելիքներով և ինտելեկտով միջազգայնորեն մրցունակ քաղաքացի:
«Սեփական գիտելիքներով, ինտելեկտով միջազգայնորեն մրցունակ քաղաքացու կարևորության ուղերձն է, որ մենք հնչեցնում ենք բարձր, և որին մենք հետամուտ ենք», - ասաց նախագահ Սարգսյանը և ավարտելով խոսքը՝ ողջ մարդկության անունից շնորհակալություն հայտնեց գիտնականներին՝ «աստղային երկնքի գագաթների շղարշը մեզ համար փոքր ինչ պարզաբանելու համար»։
Նշենք, որ մրցանակը սահմանվել է 2009թ-ի ապրիլի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով, այն շնորհվում է աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքների համար` երկու տարին մեկ անգամ: Մրցանակը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար և առաջին անգամ այդ մրցանակով պարգևատրվել են 2010թ-ին : Ներկայումս այն համարվում է աստղագիտության ոլորտում ամենաբարձր մրզանակը:
Նախորդիվ՝
«Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Վ.Համբարձումյանի հետ…». Շնորհվեց մեծ աստղագետի անվան մրցանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան