Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է խարդախությամբ գումար հափշտակելու համար
«Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը դատական պրոցեսների մեջ է. Նրան մեղադրվում է ՀՀ Քրեական գործի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «խարդախությունը` խոշոր չափերով»:
Ըստ գործի նյութերի, Սուրենյանցը խարդախությամբ հափշտակել է ուրիշի գույքը` չարաշահելով իր ծանոթ Գրիգոր Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 ՀՀ դրամ գումարին։ Գրիգոր Ղասաբյանը, որը Հրազդան քաղաքի բնակիչ է, գործով համարվում է տուժող:
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստից հետո Սուրենյանցը Panorama.am-ին փոխանցեց, որ դա «թյուրիմացություն է» և շուտով կլուծվի:
«Խնդիրը զուտ ֆինանսական հարթության մեջ է: Ես Գրիգորին գումար եմ պարտք եղել, հիմա մենք Գրիգորի հետ հաշտվել ենք և խնդիրը շուտով կլուծվի», -պարզաբանեց Սուրեն Սուրենյանցը: