Թուրքերը մտադրվել են անվանափոխել Վանա լիճը և կոչել Թաթվանի ծով
Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով TRT հեռուստաալիքին, տեղեկացնում են, որ Թուրքիայի Բիթլիս նահանգի բնակչությունը ցանկանում է փոխել տալ Վանա լճի անունը: Ներկայիս Թուրքիայի վարչատարածքային բաժանման համաձայն` լճի մեծ մասը` 65 տոկոսը, գտնվում է Բիթլիս նահանգում: Այդ պատճառով էլ բիթլիսցիներն առիթից օգտվելով կամենում են Վանա լիճն անվանափոխել և կոչել Թաթվանի ծով: Թաթվանը լճի հարավային մասում գտնվող մի բնակավայր է:
Բիթլիսի քաղաքապետ Ֆեհմի Ալայդընը նույնպես կողմնակից է այդ անվանափոխությանը` վկայաբերելով Օսմանյան շրջանում լճի` Թաթվանի ծով կոչվելու հանգամանքը: Բիթլիսցիներից մեկն էլ` Էնգին Սանաջաք անունով, լրագրողներին հայտնել է, թե իրենց ձեռքին կան պատմագիտական արժեքավոր փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, թե իբր լճի պատմական անունը եղել է Թաթվան: Իսկ եթե անգամ իրենց չհաջողվի լիճն անվանափոխել, ապա գոնե այն պետք է կոչվի Բիթլիս-Վան լիճ:
Հիշեցնենք, որ Օսմանյան տիրապետության շրջանից դեռ շատ առաջ Հայկական լեռնաշխարհի սահմաններում ամփոփված Վանա լիճը պատմագիտական և մատենագրական բոլոր հիշատակություններում նշվել է որպես Վան, Տոսպա, Ռշտունյաց կամ Բզնունյաց ծով: Իսկ Թաթվանն Օսմանյան ժամանակշրջանում ի հայտ եկած թուրքական տեղանուն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան