Արբելոա. «Ռամոսը շարունակում է մնալ լավագույնը»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան հայտարարել է, որ իր թիմակից Սերխիո Ռամոսը շարունակում է համարվել թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը, թեև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում նստած էր պահեստայինների նստարանին:
«Պետք չէ դրանից եզրակացություններ անել: Այո, Սերխիոն նստած էր պահեստայինների նստարանին, սակայն նա շարունակում է կարևոր ֆուտբոլիստ համարվել մեր թիմում: Այս անգամ հանդես չեկավ, կխաղա մյուս խաղում: Սա ֆուտբոլ է, որտեղ ամեն ինչ արագորեն փոխվում է: Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է, ինչպես նաև մեր նախկին ավագը: Դա շատ բանի մասին է վկայում»,- նշել է Արբելոան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա