Արմեն Գաբրիելյանը` բիլիարդի աշխարհի գավաթի 3-րդ շրջանի հաղթող
Սուդակում ավարտվել է բիլիարդի աշխարհի գավաթի 3-րդ շրջանի խաղարկությունը, որում հաղթող է ճանաչվել հայ մարզիկ Արմեն Գաբրիելյանը:
Եզրափակչում Գաբրիելյանը պարտության է մատնել 14-ամյա բելոռուս մարզիկ Դենիս Կոլոսովին, ով նախորդ տուրերում փայլուն հաղթանակներ էր տոնել մի շարք անվանի մարզիկների նկատմամբ:
Մրցաշարին մասնակցում էին 126 մարզիկներ` 9 երկրներից, այդ թվում` տարբեր անվանակարգերի աշխարհի չեմպիոններ Նիկիտա Լիվադան, Յարոսլավ Վինոկուրն ու Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքսանդր Պալամարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում