Տարածաշրջան 15:31 19/09/2012

Ա. Պետրոսյան. Հռոմի պապի այցը կարևոր նշանակություն ունեցավ լիբանանահայ համայնքի համար

«Բենեդիկտոս 16-րդ-ի այցը Լիբանան առավելապես խորհրդանշական կարևորություն ուներ` շաղկապված մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող պատմական զարգացումների հետ»,- Panorama.am-ի հարցին, թե ինչ նշանակություն ուներ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդ-ի Լիբանան կատարած եռօրյա այցն ու այդտեղ հնչեցրած հայտարարությունները` նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Հիշեցնեք, որ Հռոմի պապը, մասնավորապես, հայտարարել էր, որ «պետք է դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիա»՝ ընդգծելով, որ «Սիրիա զենքերի ներմուծումը` մեծ մեղք է»:

«1648թ. կնքված Վեստֆալյան տրակտատը, որով ավարտվեց Երեսնամյա պատերազմը Եվրոպայում, սկիզբ դրեց Եվրոպայում քաղաքական հավասարակշռության, հոգևոր իշխանությունից աշխարհիկ իշխանության անկախության, պետությունների հավասարության սկզբունքներին. այսինքն, այդ ժամանակներից սկսած, Եվրոպայում և նաև ամբողջ աշխարհում հիմնախնդիրների լուծումն իրականացվում է մեծ մասամբ ոչ թե կրոնական, այլ աշխարհիկ հիմքի վրա: Հետևաբար, արդեն մի քանի դար է, ինչ քաղաքական հարթության մեջ Վատիկանի գործողությունները որևէ գործնական նշանակություն չունեն, այլ սահմանափակվում են միայն հայտարարություններով, կոչերով, ուղերձներով, միջնորդություններով»-ասաց արաբագետը:

Նրա խոսքերով, ըստ էության, Բենեդիկտոս 16-րդ-ի Լիբանան կատարած այցը ևս պետք է դիտարկել այդ հարթության մեջ: Եվ միամտություն կլինի, իհարկե, ավելին ակնկալել կաթոլիկ հովվապետի այցից մերձավորարևելյան տարածաշրջան, որի բնակչությունը մեծ մասամբ իսլամադավան է, որտեղ քաղաքական որոշում կայացնողները հիմնականում մուսուլմաններ են:

«Թեպետ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հարցում Պապի այցը, Մերձավոր և Միջին Արևելքում համերաշխության, բոլոր կրոնների ներկայացուցիչների խաղաղ գոյակցության մասին կոչերը կարող էին լուրջ ազդակ և առիթ լինել մերձավորարևելյան զարգացումների արտաքին դերակատարների` հատկապես Եվրոպայի և ԱՄՆ-ի համար` վերանայելու սեփական տարածաշրջանային քաղաքականությունը: Սակայն, ցավոք սրտի, կրկին անգամ պետք է նշենք, որ մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ աշխարհաքաղաքական շահերը գերակա են նույնիսկ հոգևոր հեղինակությունների նկատմամբ: Որպես ասվածի ապացույց կարելի է դիտարկել այսօր մի շարք ԶԼՄ-ների տարածած այն հաղորդագրությունն, ըստ որի` Հալեպի Համիդիե թաղամասում ապստամբներն այրել են Սիրիայի Կաթոլիկ համայնքին պատկանող վանքերից մեկը»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Ըստ արաբագետի՝ վերջին տասնամյակների ընթացքում Մերձավոր Արևելքի քրիստոնեական համայնքների նոսրացման պայմաններում և հատկապես իրաքյան պատերազմից, Եգիպտոսում տեղի ունեցած, Սիրիայում շարունակվող և Լիբանանում կանխատեսվող իրադարձություների համատեքստում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այս այցը նաև միտում ունի սահմանափակելու քրիստոնյաների իրավունքների պաշտպանության հարցում անպտուղ գործողությունների կամ ընդհանրապես անգործության մասին Վատիկանին ուղղված քննադատությունները. մինչ այս Վատիկանի մի շարք ներկայացուցիչներ ընդամենը հանդես են եկել կոչերով և ուղերձներով` Մերձավոր Արևելքում արյունահեղության դադարեցման, խաղաղության, հաշտության և բոլոր կրոնների ներկայացուցիչների խաղաղ գոյակցության վերաբերյալ:

Հարցին, թե ինչ նշանակություն ուներ այդ այցը Լիբանանի հայ համայնքի համար, վերջինս ասաց. «Պապի այցը կարևոր նշանակություն ունեցավ լիբանանահայ և հատկապես կաթոլիկ համայնքի համար, քանի որ այցելությունը 1749թ. կառուցված Հայ Կաթողիկե պատրիարքարանին պատկանող Զմմառի Աստվածամոր վերափոխման վանքը և Հակոբ Մեղապարտին նվիրված հուշարձանի օծումը վկայություն է` ուղղված ամբողջ աշխարհին` Լիբանանի տարածքում հայերի դարավոր ներկայության մասին: Բացի այդ, դա խոսում է նաև հայ ժողովրդի նկատմամբ Վատիկանի յուրահատուկ վերաբերմունքի մասին, ինչին մենք ականատես ենք լինում Կաթոլիկ եկեղեցու նաև ներկայիս առաջնորդի` Բենեդիկտոս 16-րդի կողմից: Այս առումով հատկանշական է նաև այն հանգամանքը, որ սեպտեմբերի 16-ին Բեյրութի կենտրոնում մատուցված պատարագի ընթացքում, ի թիվս ֆրանսերենի, արաբերենի, անգլերենի, աղոթքներ են հնչել նաև հայերենով»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-16-ը Լիբանան է այցելել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը: Այցելության ընթացքում Պապը եղել է նաև Հայ Կաթողիկե պատրիարքությանը պատկանող Զմմառի վանքում, որտեղ օծել է հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ տեղադրված Հակոբ Մեղապարտի հուշարձանը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Վրաստանի նախագահ
«Վրացական երազանք»-ը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիին: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել...
Աղբյուր` Panorama.am
12:22
Սարգսյանի, Շիրինյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի առջև խնդիր են դրել Փաշինյանի «թաթիկներին խփել». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
«Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից»,-այսօր տարածած...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ի՞նչ նոր անալիզներ կհանձնեն հղիները դեկտեմբերի 1-ից
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:46
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին Panorama.am-ին ասաց կառավարության աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով, մեղադրող դատախազի...
Աղբյուր` Panorama.am
11:10
2025 թ.-ին կթանկանան էլեկտրաէներգիան, գազը, ջուրը. Նաիրի Սարգսյան
2025 թվականի բյուջեով կառավարությունը կրկին հարկային մեծ մուտքեր է նախանշել, բայց այն արդեն ապահովելու է ՀՀ սովորական քաղաքացու գրպանի հաշվին՝...
Աղբյուր` Panorama.am
11:04
Վաշինգտոնում հասկանում են՝ հայերը փող հաշվել գիտեն. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է, որ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի ուղին անխուսափելի է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին...
Աղբյուր` Panorama.am
10:44
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
10:15
Սիմոնյանի խոսնակը հերքում է «Հրապարակ»-ի լուրը
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը հերքում է «Հրապարակ»-ի լուրը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել...
Աղբյուր` Panorama.am
10:13
Սպիտակի ոլորանները փակ են
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանը ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:49
Գվարդիոլան հետխաղյա ասուլիսին հայտնվել է վնասվածքներով
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ է վրդովվել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի «Ֆեյենորդի»...
Աղբյուր` Panorama.am
09:36
Խոսնակ. Քննչական կոմիտեում քաոս չկա
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն արձագանքել  է մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Հարութ Սասունյան. Գիրքը բացահայտում է 1890-ականների թուրքական ջարդերից փրկված հայերի 8000 նամակները
Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան...
Աղբյուր` Panorama.am
09:19
Սեդրակ Երկանյանի ծննդյան և մասնագիտական հոբելյաններին նվիրված համերգ կանցկացվի
Մշակույթի  վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ծննդյան 70, ստեղծագործական գործունեության 55 և «Տաղարան» հնագույն երաժշտության...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով 2 շաբաթ Է ղեկավար չունի, առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
09:16
Նոյեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.88դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՍՄՍ հաղորդագրություններով պաշտոնանկ անելու սարսափը մարզեր է հասել:...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է Աղազարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ինչու են դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Մեկնաբանում է Սուրեն Պարսյանը
Վերջին օրերին Հայաստանի արտարժույթի շուկայում որոշակի տատանումներ են նկատվում, դոլարն ու եվրոն սկսել են արժեվորվել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, որ Փաշինյանի «խնդրանքով» մանդատից հրաժարվելու դիմում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել այն երջանիկ հեղափոխականների...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս։ Մեզ հայտնի...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հրդեհ է բռնկվել Բալահովիտի մանկապարտեզում
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ...
Աղբյուր` Panorama.am
08:48
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:45
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան պատճառները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}