«Իսկ ինչո՞ւ պիտի Ջերմուկ գրուպը վաճառեմ, ի՞նչ խնդիր ունեմ». պատգամավորը հերքում է
««Ջերմուկ գրուպից» բաժնեմաս չենք վաճառել և չենք էլ վաճառելու… չէ, բայց ինչի՞ համար վաճառեմ, չեմ հասկանում: Ես ի՞նչ խնդիր ունեմ»,- այսպես բուռն արձագանքեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերություն սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը` Panorama.am-ի հետ զրույցում` մամուլում եղած այն հրապարակմանը, թե իբր պատգամավորը վաճառել է իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի 50 %-ը:
ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանն, անդրադառնալով «Ջերմուկ գրուպի» վաճառքի մասին վերջին օրերին մամուլում եղած մեկ-երկուհրապարակումներին՝ խորհուրդ տվեց դրանց առանձնապես լուրջ չվերաբերվել:
««ՉԻ » -ն է, մի անկապ, մի անհեթեթ բան է տպել, ուրեմն` ի՞նչ… Մամուլն է էլի, օրական մի վաթսուն ձևի բաներ են գրում իմ մասին՝ Վայքում ասֆալտ չարեցին, ավտոբուսը Թբիլիսիում շուռ եկավ կամ Ղարաբաղում քամի փչեց, չգիտեմ էլ ինչեր… Մի խոսքով, էս շարքից անընդհատ մի բան գրում են, ինչ ասեմ, իրենց խնդիրն է: Ես կրկնում եմ` «Ջերմուկ գրուպը» չի վաճառվել, չի էլ վաճառվելու, ես հերքում եմ մամուլում եղած ստահոդ լուրերը»,- եզրափակեց Աշոտ Արսենյանը: