Լոռու նախկին մարզպետ. «Ով իմ մասին վատ է խոսում` հոգեկան հիվանդ է»
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն ու նրա եղբայր Հայկազ Քոչինյանը, ում չհաջողվեց նորից դառնալ գյուղապետ, սկսել են իրենց ունեցվածքը վաճառել ու ՌԴ-ում եկամտաբեր բիզնես սկսել` հեռու քաղաքականությունից ու ինտրիգներից: Թերթը նշում է, թե Հայկազ Քոչինյանի դեմ բազում քրեական գործեր կան հարուցված: Իսկ Հենրիկ Քոչինյանն այս կապակցությամբ ասել է. «Այդ լուրերը տվողները հոգեկան հիվանդներ են: Ով իմ մասին վատ է խոսում` հոգեկան հիվանդ է»: Նա հերքել է երկրից հեռանալու և ունեցվածքը վաճառելու մասին լուրերը: