ԼՂ այցելելու համար ամերիկացի և շվեյցարացի տիեզերագնացները հայտնվելու են ադրբեջանական սև ցուցակում
Արցախ այցելելու համար ամերիկացի և շվեյցարացի տիեզերագնացները հայտնվելու են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: Այս մասին տեղեկացնում է «China Daily» պարբերականը:
Ադրբեջանի Արտաքին գործերի խոսնակ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ ամերիկացի նախկին տիեզերագնաց Չարլզ Դյուքը և շվեյցարացի գործող տիեզերագնաց Կլոդ Նիկոլյեն Լեռնային Ղարաբաղ այցելելու համար կներառվեն Ադրբեջանի սև ցուցակում:
Վերջինս նաև նշել է, որ այդ 2 տիեզերագնացիներին հետագայում Ադրբեջանի վիզա տրամադրելու խնդրանքները կմերժվեն: Նա նաև նշել է, որ նրանք ովքեր կայցելեն ԼՂ կներառվեն «անցակալի անձանց» ցուցակում:
Հիշեցնենք, որ Դյուքն ու Նիկոլյեն Արցախ էին այցելել սեպտեմբերի 16-ին՝ մասնակցելու «Մարդը և տիեզերքը» խորագրով կոնֆերանսին: