Հարցազրույցներ 13:40 19/09/2012

Դ. Ջամալյան. «Փոխգործակցություն-2012»-ը՝ ՀԱՊԿ-ը վերածում է իրական աշխարհաքաղաքական գործոնի

Այս օրերին Հայաստանում ընթանում էր ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները, որին մասնակցեցին կազմակերպության անդամ 6 երկրների պետություններ: Ի դեպ, Ռուսաստանը ոչ միայն ՀԱՊԿ-ի կազմում է ակտիվորեն մասնակցություն ունենում Հայաստանում անցկացվող զորավարժություններին, այլ առանձին, իր երկրի հարավային շրջաններում «Կովկաս-2012» անունը զորավարժություններ է անցկացնում: ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները հատկանշական են մի շարք առումներով, որի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:

-Պարոն Ջամալյան, ի՞նչ նշանակություն ունի Հայաստանում նման մասշտաբի զորավարժությունների անցկացումը:
-Առավել քան ակնհայտ է, որ սույն զորավարժությունները ՀԱՊԿ–ը դարձնում են կենսունակ բառիս բուն իմաստով, վերածում իրական աշխարհաքաղաքական գործոնի, որն ունակ է ուղղորդել ռազմաքաղաքական զարգացումները մեր տարածաշրջանում: Այլ կերպ ասած այս զորավարժությունները ՀԱՊԿ-ի՝ իբրև ռազմաքաղաքական միավորի կայացման գործում ունեն առանցքային նշանակություն:
Այս զորավարժությունները հարկ է դիտարկել նաև տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում: ՀԱՊԿ-ը օրըստօրե վերածվում է մեր տարածաշրջանն ապակայունացնող զարգացումները զսպող գործոնի, և տվյալ դեպքում խոսքը բնավ միայն Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները զսպելու մասին չէ: «Փոխգործակցություն-2012»-ը ևս մեկ կարևոր քայլ է այդ ուղղությամբ:
Հայաստանը ՀԱՊԿ անդամ թերևս միակ երկիրն է, որի համար արտաքին վտանգը կրում է, ոչ թե հիպոթետիկ, այլ միանգամայն իրական բնույթ: Արտաքին վտանգը մեր առօրյան է, և այն զսպելը, չեզոքացնելը մեր երկրի համար հանդես է գալիս իբրև օրվա հրամայական: Այդպես է հիմա, այդպես է լինելու դեռ շատ և շատ երկար: Եվ ահա ՀԱՊԿ-ը մենք դիտարկում ենք իբրև այդ վտանգը չեզոքացնող գործոն, ավելի հստակ՝ հավելյալ գործոն, քանզի մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման առաջին, հիմնական երաշխավորը, թշնամու ագրեսիան զսպող իրական գործոնը մեր բանակն է: Այդուհանդերձ թուրք- ադրբեջանական տանդեմից բխող, ըստ էության մշտական վտանգը լիարժեքորեն չեզոքացնելու համար, բնականաբար, հարկավոր են հավելյալ գործոններ: Հենց այդ պատճառով է, որ մեր երկիրը ակտիվորեն ինտեգրվում է ՀԱՊԿ կառույցներին, քանզի մենք շահագրգռված ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը կայանա իբրև կենսունակ ռազմաքաղաքական դաշինք: Ի դեպ, ՀԱՊԿ զորավարժությունները մեզ օգտակար են նաև զուտ ռազմական առումով: Մեր զինված ուժերի ստորաբաժանումները անգնահատելի կենսափորձ են կուտակում:
Հարկ է հատուկ ընդգծել՝ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում Հայաստանը հանդես է գալիս իբրև սուբյեկտ, դաշնակից, ով իր ռազմավարական շահերն է հետապնդում: Այո՛, այս զորավարժությունները մեզ համար շատ կարևոր են. կարևոր ադրբեջանական հնարավոր ագրեսիան զսպելու առումով: Կրկնում եմ. հենց դա է մեր երկրի հիմնական շահագրգռվածությունը ՀԱՊԿ-ին ինտեգրվելուց. հանգամանք, որը մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը բարձրաձայնել է մշտապես: Այս համատեքստում հարկ է նշել նաև հետևյալը:

-Ի՞նչ շարժառիթներ են միավորում ՀԱՊԿ անդամ երկրներին, կազմակերպությանն անդամակցելով ի՞նչ խնդիրներ են փորձում լուծել:
-ՀԱՊԿ-ում ընդգրկված են պետություններ, որոնք շահագրգռված են Ռուսաստանի հետ այս կամ այն չափով սերտ ռազմաքաղաքական փոխհարաբերություններ ունենալ: Նրանցից յուրաքանչյուրը ՀԱՊԿ-ին անդամակցելու սեփական շարժառիթներն ունի: Եվ միանգամայն բնական է, որ այդ երկրների հեռահար շահերը կարող են և չհամընկնել. այն ինչ կենսական անհրաժեշտություն է մեկի համար կարող է այդպիսին չլինել մյուսի համար: Կրկնում եմ՝ նման իրավիճակը միանգամայն օրինաչափ է ահռելի աշխարհաքաղաքական տարածք և մեծ թվով երկրներ ընդգրկող ռազմաքաղաքական դաշինքի համար: Նմանաբնույթ խնդիրներ առկա են նաև հյուսիսատլանտյան դաշինքում: Ի՞նչ աշխարհաքաղաքական շահեր կարող է ունենալ մեր տարածաշրջանում, օրինակ Տաջիկստանը, կամ Ղրղզստանը, և, ընդհակառակը, մեր երկիրը կենտրոնական Ասիայում: Առհասարակ մեծ ռազմաքաղաքական դաշինքներին բնորոշ է հետևյալը. կոնկրետ ճգնաժամային իրադրությանը միջամտելու հարցում հակասությունների առկայության դեպքում դաշինքի անդամ երկրները բավարարվում են սահմանափակ մասնակցությամբ: Վերը նշվածը ապագայում ակնկալելի է նաև ՀԱՊԿ-ի պարագայում:
Ինչ վերաբերում է «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին, ապա միանգամայն բնական է, որ ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկիր իր շահերի իրացման դիրքերից է մոտենում դրանց: Այսպես, ՀԱՊԿ անդամ այն երկրների համար որոնք, կրկնում եմ այս տարածաշրջանում հեռահար աշխարհաքաղաքական շահեր չունեն, «Փոխգործակցություն – 2012» զորավարժություններն ընդամենը հետխորհրդային տարածքում կշիռ ունեցող պետության համբավ ձեռք բերելու պատեհ առիթ է, աշխարհաքաղաքական գործընթացներում, թող որ համեստ դերակատարում ունենալու հնարավորություն ստանալը, այդ հանգամանքը աշխարհին ի ցույց դնելը, ինչպես նաև սեփական զինված ուժերն ավելի փորձառու դարձնելը:

-Իսկ ի՞նչ բնույթ ունեն այս զորավարժությունները Ռուսաստանի համար:
Ռուսաստանի համար այս զորավարժություններն ունեն կենսական բնույթ: Հետևաբար, մեզ համար ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում հատկապես կարևոր նշանակություն ունի հայ-ռուսական սերտ համագործակցությունը, քանզի երկու պետությունների հեռահար էթնոքաղաքական շահերը համահունչ են մեկմեկու: Ավելին, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը վստահաբար կարելի է դիտարկել իբրև ՀԱՊԿ-ի կենսունակության կարևոր բաղադրիչներից մեկը: Այստեղից էլ փոխադարձ վստահության այն բարձր մակարդակը, որն առկա է երկու պետությունների միջև: Այսպես, օրինակ, այսօր առավել քան ակնհայտ է, որ Ադրբեջանի ուռճացված ռազմական բյուջեյից բխող իրական վտանգը մենք ըստ էության չեզոքացնում ենք Ռուսաստանից մի քանի անգամ մատչելի գներով ձեռք բերելով ժամանակակից և համատեղելի սպառազինություն, ինչը նախատեսված է հայ-ռուսական դաշինքով: Այս կերպ կանխվում է մեր հանդեպ Ադրբեջանի ռազմական գերազանցությունը, և ուրեմն՝ պատերազմը:
Բնականաբար, զորավարժություններն ունեն նաև ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ: Այս դեպքում ակնհատ է ռուսական պետության հեռահար աշխարհաքաղաքական շահերի առկայությունը: Ասվածի վկայությունն է այն, որ Ռուսաստանի հարավում զուգահեռաբար ընթանում են «Կովկաս 2012» ռազմավարական զորավարժությունները: Մի կողմից այստեղ կարելի է դիտարկել մերձավոր արևելքում և Իրանի շուրջ իրավիճակի հնարավոր սրմանը պատրաստ լինելու ենթատեքստը, մյուս կողմից՝ վերը նշվածի համատեքստում 102-երորդ ռազմաբազայի անխափան մատակարարումն ապահովելու ենթատեքստը: Վերջինս դիվանագիտական ռեսուրսի լիարժեք սպառման դեպքում սկզբունքորեն բացառել չի կարելի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}