Օլանդը կոչ է արել Ալիևին՝ Հայաստանի մոտ վստահության վերականգման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել
Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել «անհրաժեշտ միջոցներ ձեռնակել Հայաստանի հետ հարաբերություններում վստահություն ապահովելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները շարունակելու համար»:
Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով Ելիսեյան պալատի տարածած կարճ հաղորդագրությանը:
Գործակալությունն հիշեցնում է, որ Ալիևի այցը Փարիզ ուղեկցվել է հայկական համայնքի բողոքի ցույցերի ներքո, կապված ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և ազատ արձակելու Ալիևի որոշման հետ:
Տեղեկատվության համաձայն, Օլանդի և Ալիևի միջև հանդիպումը փակ դռների հետևում տևել է մեկ ժամից ավելի: Ֆրանսիայի ղեկավարը Ալիևին հյուրընկալել է խորհրդավոր գաղտնիության պայմաններում և փոփոխված արարողակարգով:
Մասնավորապես, արգելվել է ֆոտոթղթակիցների և լրագրողների մուտքը Ելիսեյան պալատ: Պալատի շքամուտքի մոտ ձեռքսեղմումն, ինչն ավանդույթ է Ֆրանսիայի նախագահական պալատ հյուրընկալված առաջնորդներին դիմավորելիս, հանվել է արարողակարգից: