«Գլոբալ Գոլդ մայնինգը» պարզաբանում է. Վարդան Այվազյանը պատշաճ կերպով ծանուցվել է
«Գլոբալ Գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել` պարզաբանելով ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի հայտարարությունները:
«Վերջին օրերին Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներով Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը հնչեցրել է բազմաթիվ հայտարարություններ։
Մասնավորապես, և ներառյալ, Այվազյանը պնդել է, թե իբր Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի («Դատարան») կողմից իր դեմ կայացրած որոշումը վերաբերում է իր՝ որպես ՀՀ Նախարարի կողմից իրականացրած, օրենքով սահմանված գործողությունների դեմ, քանզի նա՝ որպես նախարար, դադարեցրել է Ընկերության՝ Հանքավանի հանքավայրի նկատմամբ ունեցած հանքային իրավունքները Ընկերության կողմից իբր «պարտավորությունները չկատարելու» հիմքով, ևոր Դատարանն իբր կայացրել է որոշումը 2008թ-ին, սակայն Կատարողական Թերթն, իբր, տրվել է 2012թ-ի սեպտեմբերին, ինչն, իբր կապված է նախընտրական գործընթացների, Այվազյանի՝ բնապահպանությանն ուղղված օրինաստեղծ գործառույթների հետ, ևթե իբր որոշումն ունի քաղաքական ենթատեքստ։ Այվազյանը նաևհայտարարել է, թե իբր չի ծանուցվել դատական գործընթացների վերաբերյալ, ևԴատարանի որոշման մասին իմացել է համացանցից, ևպնդել է այլոց (ներառյալ լրագորղների) շահագրգռվածությունը Դատարանի որոշման հետ կապված։
Այվազյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հայտնի փաստերին, ինչպես նաևամբողջովին անհիմն են, ևուստի, Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն («Ընկերություն») ստիպված է բացահայտել հետեւյալը.
1. Դատարանը Այվազյանի նկատմամբ Վճիռը կայացրել է 2003թ-ին ՍՀԱ ՍՊԸ («ՍՀԱ») Բաժնեմասի Գնման Պայմանագրի («Պայմանագիր») դրույթների համաձայն։ ՍՀԱ-ն հանդիսացել է Հանքավանի հանքավայրի լիցենզառուն։ Պայմանագով սահմանվել է, որ Պայմանագրի նկատմամբ պետք է կիրառվի Նյու Յորքի օրենքը, և որ Պայմանագիրն ընդատյա է Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանին («Պայմանագրային Ընդատություն»):
2. Դատարանը Այվազյանի նկատմամբ Վճիռը կայացրել է Այվազյանի անձնական ունակությամբ (ոչ որպես նախարարի, այլ Այվազյան անձի նկատմամբ), կիրառելի օրենքով Այվազյանին ճանաչելով որպես ՍՀԱ-ի բաժնետերերին ուղղորդող, նրանց որոշումները ղեկավարող ծպտյալ բաժնետեր (պրինցիպալ)։ Վճիռը կայացվել է 2012թ-ի հուլիսի 10-ին, ուժի մեջ է մտել 2012թ-ի օգոստոսին, իսկ Վճռի հիման վրա Կատարողական Թերթը տրվել է 2012թ-ի սեպտեմբերի 6-ին:
3. Ընկերությունը, շարունակաբար, Այվազյանին պատշաճ կերպով ծանուցել է դատական բոլոր փաստաթղթերի, ներառյալ Դատարանում ընթացող դատական գործընթացի, հայցի, գործով ապացույցների, Դատարան ներկայանալու պահանջների, ինչպես նաևՎճիռի վերաբերյալ։ Ընկերությունը Այվազյանին ծանուցումներն ուղարկել է գրանցված փոստային առաքումներով՝ 2012թ-ի հունվարի 25-ին, փետրվարի 28-ին, մարտի 14-ին, ապրիլի 27-ին, հունիսի 7-ին ևօգոստոսի 15-ին, Այվազյանի՝ Երեւան, Ալեք Մանուկյան 10, բն. 16, ևՉարենցավան, 6րդ թաղամաս, 22 շենք, բն. 13 հասցեներով, և ստացել է նշված հասցեներում ծանուցումների ստացումը հաստատող անդորրագրերը։ Դատական գործով միայն 2012թ-ի ընթացքում Այվազյանը ստացել է 6 (վեց) ծանուցում:
4. ՍՀԱ-ի բաժնեմասը Ընկերության կողմից ձեռք բերելու ժամանակ ՍՀԱ-ի՝ Հանքավանի հանքավայրում ուսումնասիրության աշխատանքների կատարման պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է ընդամենը 500,000 ՀՀ դրամ։ ՍՀԱ-ի բաժնեմասը ձեռք բերելուց հետո աշխատանքների գումարը Ընկերության կողմից բարձրացվել է մինչև$50,000 ԱՄՆ դոլար։ Այս պարտավորությունների պարագայում Ընկերության կողմից Հանքավանի հանքավայրում կատարված ուսումնասիրության աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է $2,847,755.50 ԱՄՆ դոլար (երկու միլիոն ութ հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր հիսունհինգ դոլար ևհիսուն ցենտ), այսինքն՝ 50 անգամ ավել, քան պահանջվել է պարտավորությամբ:
5. Ուսումնասիրության աշխատանքների արդյունքների հաշվետվությունները (բազմաթիվ հատորներ տեքստով ևքարտեզներով) ուղարկվել են Բնապահպանության Նախարարությանը՝ Այվազյանի նախարար լինելու ժամանակ, իսկ հազարավոր նմուշները՝ կրկնօրինակներով, պահվում են Ընկերության պահեստներում մինչ օրս։ Այս պայմաններում, ՍՀԱ-ի լիցենզիան դադարեցվել է, այնուհետևայն փոխանցվել է Այվազյանի վերահսկողության տակ գտնվող այլ ընկերության, այնուհետևվաճառվել երրորդ ընկերության:
Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանում դատական գործընթացի բոլոր փաստաթղթերը հանրորեն մատչելի են, իսկ Վճիռը՝ հրապարակային»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները