Գ. Արսենյանն էլ առաջվանը չէ, իսկ գեներալ Սարոյանը շատ համեստ է
«Հրապարակն» անդրադարձել է ԱԺ պատգամավորների սենյակներին:
Ըստ այդմ` «ԱԺ-ում ամենառոկոկո սենյակը գեներալ Մանվելինն է. փայտե սև կահույք` ուրույն նախշերով: Ամենառաբիզը` Թոխմախի Մհերինը: Ամենահամեստը` գեներալ Սեյրանինը. պետության տված սեղան-աթոռից բացի, ուրիշ բան չկա «համեստի մեջ» վերանորոգված 2 սենյականոցում: Ամենավիպ և նանո սենյակը Գուրգեն Արսենյանինն է. նա իր փոքրիկ սենյակը բաժանել է 2 հավասար մասի` եվրոպական դիզայնով, մի մասում երկու օգնականներն են նստում, մյուսում մի կերպ տեղադրել է թանկարժեք սև կաշվե բազմոց և բազկաթոռներ, և այնտեղ երկու հոգուց ավելի մարդ չի կարող տեղավորվել. տպավորություն է, թե ինքնաթիռի սալոնում ես: Թերևս սա է պատճառը, որ ողջ օրը Գուրգեն Արսենյանն անցկացնում է Վարդան Օսկանյանի հետ` միջանցքում կամ նրա սենյակում` շատ չշփվելով «մույս» ԲՀԿ-ականների հետ: Եվ ընդհանրապես, նա չունի նախորդ «սազիվի» ՄԱԿ-ին հատուկ ինքնավստահությունն ու ակտիվությունը»: