Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնի երկրի ղեկավարի իր տեսլականը
«Հրապարակը» գրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրապետության 21-րդ տարեդարձի առթիվ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հանդես է գալու «ուղենիշային» ելույթով, որն առնչվելու է 2013թ. նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնել են «Ժառանգությունից»՝ չբացելով փակագծերը: Իսկ թերթի տեղեկություններով, Րաֆֆին այդ օրն այնուամենայնիվ չի ասելու, թե ով է լինելու իր թեկնածուն, կամ ընդհանարապես թեկնածու ունենալո՞ւ են, թե՞ ոչ: Ըստ թերթի` նա գնահատական է հնչեցնելու իրավիճակի վերաբերյալ և ներկայացնելու է երկրի ղեկավարի իր տեսլականը: