Ծրագրվում է փրկել ՕԵԿ-ին «մահվան ճիրաններից»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` իշխանական կուլիսներում քննարկվում է մի սցենար, համաձայն որի` առաջիկայում ՕԵԿ-ին պետք է օգնել վերակազմավորվել. այս կուսակցությանը ոչ մի կերպ չի հաջողվում անդամներ հավաքել, հիմա անհրաժեշտ է կողմնակի միջամտություն: «Ըստ իշխանական կուլիսներում քննարկվող սցենարի` առաջիկայում ՕԵԿ-ին պետք է անդամագրվեն տարբեր երիտասարդական կազմակերպություններ, մանր-մունր կուսակցություններ` տպավորություն ստեղծելով, թե ՕԵԿ-ը գնալով հզորանում է: Բայց ծրագիրը դեռ «միս ու արյուն» չի ստացել»,- գրում է թերթը: ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, սակայն, հերքել է այդ լուրերը` հավելելով, որ իրենք դրա կարիքը չունեն: