Ով կգնի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը, ՀՀ կառավարության որոշմամբ, օրերս, աճուրդի կդրվի: «Ժողովուրդ»-ի նախնական տվյալներով` կենտրոնի հավանական գնորդների թվում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում հետ բաժնետեր կլինի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Գնորդների շարքում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նախատեսում է հիվանդանոցը գնելուց հետո նվիրել աղջկան` եվրոպական սարքավորումներով հագեցած կենտրոն դարձնելու նպատակով: Սակայն բոլոր հավանական գնորդներն առայժմ հերքում են բժշկական կենտրոնի վաճառքի հնարավորության լուրը: Հերքել են նաև «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ-ից: