Սաֆարովի գործ. ԵՄ մոտեցումների դինամիկան ու տարամիտման պատճառները

«Սաֆարովի գործով Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից մի քանի օրվա տարբերությամբ արված հայտարարություններում շեշտադրումների տարբերությունը (http://www.europarl.europa.eu/ep-live/en/plenary/video?debate=1347544326712) մի շարք գործոններով է պայմանավորված»,- Panorama.am-ի հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված, ԵՄ-ի կողմից, Սաֆարովի արտահանձման հետ կապված քննադատությունների կոշտացումը, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հկ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Առաջինը` ժամանակի ընթացքում ֆորս-մաժորը գիտակցելու խնդիր կար, բնականաբար դրա համար ժամանակ էր անհրաժեշտ: Այսինքն՝ ինչ-որ պահի մենք ականատես ենք լինում շատ տարբեր հայտարարությունների մինչև Եվրախորհրդարանի նիստը, սակայն երբ ընկալումը դառնում է ամբողջական, այդ ամենը աստիճանաբար սկսում է միջինանալ: Երկրորդ գործոնն այն է, որ ոչ ոք աշխարհում կտրված չէ գործընթացներից, այդ թվում եվրոպական կառույցները, և նրանք էլ իրենց հերթին ուշադիր ետևում էին իրենցից դուրս եղած արձագանքներին: Այսինքն՝ որքան էլ օբյեկտիվ լինի սեփական ընկալումը, անկախ ամեն ինչից փորձում ես համադրել մնացած բոլոր արձագանքների հետ: Իհարկե այս ամենին զուգահեռ պետք է հաշվի առնել նաև, որ աշխատանք էր արվում Հայաստանի կողմից՝ դիվանագիտական խողովակներով: Բավականին նպատակային արձագանքեց նաև Սփյուռքը: Սրանով եմ հիմնականում պայմանավորում արձագանքների այն «տարամիտումը», որին ականատես եղանք մինչև Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը»,- նշեց նա:

Խոսելով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի ու դրա հետևանքների մասին՝ Կ. Բեքարյանը կարծիք հայտնեց, որ բացի Եվրախորհրդարանի բանաձևի առաջացրած քաղաքական ֆոնից, չպետք է մոռանալ, որ կան ձևաչափեր, որոնք ուղղակիորեն հանգեցնելու են բանաձևի գործնական կիրառմանը, հենց նույն «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում:

«Կարծում եմ՝ տրամաբանության մեջ ինչ-ինչ փոփոխություններ տեղի կունենան: Պատահական չէ, որ արդար դատավարության, դատաիրավական համակարգի խնդիրը բարձրաձայնվում է, և սա արդեն միայն քաղաքական ֆոնի խնդիր չէ: Սա իր պրոյեկցիան կունենա արդեն գործող ձևաչափերում` Ադրբեջանի հետ տարվող աշխատանքներում: Մենք պետք է հասկանանք հարցի երկրորդ կողմը, թե ինչ ընթացքով, երկարաժամկետ աշխատանքի մեջ կարող ենք հասնել մեզ համար ցանկալի արդյունքներին»,- ասաց Կ. Բեքարյանը:

Նրա խոսքով` միայն «Արևելյան գործընկերության» շրջանակներում հնարավոր են մի շարք ուղղություններ. «Առաջինը` Սաֆարովի գործը կարող է անդրադառնալ Արևելյան գործընկերության շրջանակներում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, որտեղ բանակցային զամբյուղի մեջ կներառվեն նաև արդար դատավարության, ընդհանրապես իրավական համակարգի, օրենսդրական դաշտի բարեփոխումների խնդիրները: Երկրորդը՝ Արևելյան գործընկերությունն ունի սկզբունքային երկու ուղղություն՝ մի կողմից Եվրամիության և գործընկեր պետության միջև երկկողմանի հարաբերություններ, մյուս կողմից բազմակողմ հարաբերությունների ձևաչափ: Եվ այդ բազմակողմ ձևաչափում առկա է բավականին հետաքրքիր իրավիճակ: Բազմակողմ ձևաչափի ներքո նախագծվող ցանկացած ծրագիր մերժվում էր Ադրբեջանի կողմից, որը պնդում էր, որ չի ցանկանում Հայաստանի հետ որևէ ծրագիր իրականացնել: Հայաստանի կողմից անընդհատ ուշադրություն էր հրավիրվում այն հանգամանքին, որ դրան ինչ-որ կերպ պետք է արձագանքել, մանավանդ, որ այդ երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումներում կան էական փոփոխություններ, օրինակ՝ Չմիավորման շարժման անդամ երկիր դառնալուց հետո: Այսինքն, երբ Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը եվրոպական ինտեգրումը չէ կամ առնվազն այնպիսին չի, ինչպես Արևելյան գործընկերության մասնակից մյուս պետությունների պարագայում, նա չպետք է խանգարի բազմակողմ ձևաչափի ներքո կառուցվող համագործակցությանը: Այժմ արդեն, կարծում եմ, որ այդ նույն քննարկումները կմտնեն ավելի ակտիվ փուլ: Արևելյան գործընկերության մյուս հիմնական գործոնը Եվրամիության ֆինանսական օժանդակությունն է արևելյան գործընկեր երկրներին: Ի դեպ, ֆինանսական օժանդակություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն պետական խողովակների միջոցով իրականացվող օժանդակություն, այլև ոչ պետական ընթացակարգերով գործող ԵՄ ֆինանսական ֆոնդերի օժանդակություն: Բնականաբար, այս հարթությունում էլ կլինեն որոշակի փոփոխություններ»:

Հիշեցնենք, որ Սաֆարովի արտահանձնումից անմիջապես հետո ԵՄ արտաքին հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ ափսոսանք հայտնելով տեղի ունեցածի առթիվ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էին արել «իրավիճակի սրումը կանխելու նպատակով զսպվածություն ցուցաբերել իրենց հրապարակավ հայտարարություններում»:

Իսկ ահա սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանում կայացած քննարկումների ժամանակ Կրթության, մշակույթի, բազմալեզվության (Multilingualism) և երիտասարդության հարցերով ԵՄ hանձնակատար Անդրուլա Վասիլյուն, ներկայացնելով Եվրահանձնաժողովի դիրքորոշումը, ավելի խիստ մոտեցում էր արտահայտել. «Ես ողջունում եմ պարոն Սաֆարովի արտահանձնման և ներման վերաբերյալ խնդրի բարձրացումը: Քաջատեղյակ եմ այդ զարգագացումներով պայմանավորված շատ կոշտ արձագանքներին Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս: Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում դատապարտվել է զմահ ազատազրկման` հայազգի սպա և ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակից Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար: Հունգարական իշխանությունների հետ մեր շփումների համատեքստում հասկանում եմ, որ պարոն Սաֆարովին արտահանձնելու որոշումը կայացվել է Ադրբեջանական կառավարության կողմից տրված գրավոր հավաստիացումներից հետո` ըստ որի նա պետք է շարունակեր այնտեղ կրել իր պատիժը: Դրան հաջորդած ադրբեջանական իշխանությունների որոշումները` ներառյալ պարոն Սաֆարովին ներում շնորհելն ու սպանության համար պարգևատրելը, խորը ափսոսանք են առաջացնում: Այդ դեպքը կարող է բարդացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև ԵՄ «Արևելյան գործընկերության» օրակարգը: Չնայած այս հետընթացին, կարծում եմ չենք կարող պնդել, որ դա այդպես չէ, Եվրոպական միությունը շարունակում է շահագրգիռ լինել և հավատարիմ մնալ իր մոտեցմանը` Մինսկի խմբի շրջանակներում աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Եվրամիությունը չի տեսնում և ամբողջությամբ մերժելու է հակամարտության խաղաղ կարգավորման ցանկացած այլընտրանք: Սաֆարովի դեպքը չպետք է շահարկվի որևէ մեկի կողմից այս իրողությունից շեղվելու նպատակով: Խնդրի վերաբերյալ Եվրամիության կողմից ակտիվ շփումներ են հաստատվել բոլոր դերակատարների հետ և օգտակար քննարկում է եղել անցած շաբաթ Կիպրոսում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Ավելին, տիկին Էշթոնը հրահանգել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին այցելել Երևան և Բաքու` մեր ուղերձները նրանց փոխանցելու համար: Վերջին, սակայն ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ այս դեպքը դաս է նաև «Արևելյան գործընկերության» համար, որում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ներկայացված են: Առանց ընդհանուր արժեքների ընկերակցության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքները հարգելու, ինչպես նաև առանց ստանձնած պարտավորությունները կատարելու անհնար է հակամարտության կարգավորումն ու խաղաղությունը: Այս առումով «Արևելյան գործընկերության» ճանապարհային քարտեզի իրականացումը վերածվում է տարածաշրջանային կայունության առանցքային տարրի: Ավելի քան երբևէ անհրաժեշտ են տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր ջանքերը: Հանձնաժողովը ողջունում է նախագահ Շուլցի հայտարարությունը և Եվրոպական խորհրդարանի պատասխանատու մոտեցումը` գործընկերների ուշադրությունը այս խնդրի վրա հրավիրելու ուղղությամբ»:

Նշենք նաև, որ առանձին հայտարարությամբ հանդես էր եկել նաև Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ով մասնավորապես նշել էր. «Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ կոնվենցիան չպետք է ոտնահարվի քաղաքական նպատակների համար: Ես անհանգստացած եմ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից քաղաքական դրդապատճառներով հիմնավորված ներում շնորհելու որոշմամբ: Միաժամանակ կոչ եմ անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ իրավիճակը սրացնող ցանկացած քայլերից ու հայտարարություններից»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}