Ուլյանովսկում ցուցադրվելու են Մարտիրոս Սարյանի կտավները
ՌԴ Ուլյանովսկի մարզի Ա. Պլաստովի անվան գեղարվեստի թանգարանում այս ամսվա ընթացքում բացվելու է Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդես, որն անցկացվում է Միջազգային մշակութային համաժողովի շրջանակներում: Այս մասին «Ռիա Նովոստիին» ասել է Պլաստովի թանգարանի տնօրեն Տատյանա Վերեշչագինան: Նա նշել է, որ ցուցադրության համար Սարյան տուն-թանգարանից Ուլյանովսկ են տարվել նկարչի տաս աշխատանք: Նկարները Ռուսաստան են տարել նկարչի թոռնուհի Սոֆիան և ծոռ Դավիթը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կլինի սեպտեմբերի 27-ին:
Ըստ թանգարանի տնօրենի, Ա. Պլաստովն ու Մ. Սարյանը մտերիմ են եղել: «Նրանց կենսագրությունները ուսումնասիրելիս մենք զարմացել ենք, թե ինչքան նման են նրանց ճակատագրեր` մանկությունը, կրթությունը, նույնիսկ մահը. նրանք երկուսն էլ մահացել են գրեթե միաժամանակ` իրենց ստեղծագործական գործունեության գագաթնակետին»,- ասել է նա:
Սարյանի թոռնուհու` Սոֆիա Սարյանի խոսքով, իրենք Ուլյանովսկ են տարել այն կտավները, որոնք ընդգրկում են նկարիչի գործունեության գրեթե բոլոր շրջանները: Դրանց թվում է ամենավաղ շրջանի` 1908 թ. արած կտավ, նաև դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտեր և վերջին աշխատանքը, որն ավարտել է Սարյանը 1972 թվականին:
Աղբյուրը նշում է, որ Միջազգային երկրորդ կրթական համաժողովը կայանալու է Ուլյանովսկում սեպտեմբերի 20-30-ը: Ֆորումի ընթացքում կայանալու է ավելի քան 40 մշակութային իրադարձություններ:
Նախորդող նորություն` «Ա.Պլաստով-Մ.Սարյան» խորագրով ցուցահանդես` Ուլյանովսկում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան