Մոուրինյո. «Ես «Մանչեսթեր Սիթիին» չեմ խղճում»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ամփոփելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 3:2 հաշվով տոնած հաղթանակը, հայտարարել է, որ իր թիմը գերազանցում էր մրցակցին և արժանի հաղթանակ է տոնել, չնայած այն հանգամանքին, որ 85-րդ րոպեին մադրիդցիները զիջում էին 1:2 հաշվով:
«Իմ ֆուտբոլիստները խաղադաշտից հեռանում են որպես հերոսներ: Նրանք շատ են հոգնել` կատարելով իրենց աշխատանքը,- մամուլի ասուլիսում ասել է Մոուրինյոն:- Մեզ համար դա շատ կարևոր հաղթանակ էր: «Մանչեսթեր Սիթիին» չեմ խղճում, որովհետև սա ֆուտբոլ է, և մենք արժանի էինք հաղթանակի: Եթե այլ կարծիք ունենայի, կցավակցեի մրցակցին: Բայց ողջ հանդիպման ընթացքում մենք ավելի լավ էինք խաղում և արժանի էինք 3 միավորի:
Կարող եմ ասել, որ Ռամոսին պահեստայինների նստարանին թողնելու որոշումը տեխնիկական էր, և այստեղ ուրիշ ոչ մի բան չարժե փնտրել: Նրա հետ ես ոչ մի խնդիր չունեմ: Նա հիանալի մարդ է և իսկական պրոֆեսիոնալ: Ես արդեն գիտեմ, թե դուք ինչ եք պատրաստվում գրել. «Նա խելքը թռցրել է, Ռամոսին թողել է պահեստայինների նստարանին և հիմնական կազմում խաղադաշտ է դուրս բերել Իգուաինին»: Կամ նման որևէ բան: Ես միշտ նախօրոք գիտեմ, թե դուք ինչի մասին եք գրելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա