ԱԱԾ-ն հերքում է թալիբների` Հայաստան ներթափանցելու մասին տեղեկությունը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված լուրը, թե թալիբ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան:
««Հայկական Ժամանակ» թերթում տպագրված այն լուրը, թե իբր ահաբեկիչ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան հիմնովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Թերթը ինչ-որ հետին և անհասկանալի նպատակներ հետապնդելով, չպետք է խեղաթյուրի մամուլի պատասխանատուի խոսքը: Երկրի կայունությունը ավելի թանկ է, քան ակնհայտ սուտ տեղեկություն հրապարակելը, որը միտված է թերթի սպառումն ապահովելուն»,- Panorama.am-ին մեկնաբանելով տեղեկությունը, փոխանցեց ԱԱԾ լրատվական կենտրոնի տնօերն Արծվին Բաղրամյանը:
Նախորդիվ`
«Հայկական ժամանակ». «Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ»
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին