Սերժ Սարգսյան. Կոմիտասը մեր երգարվեստի Մաշտոցն է. նա պետք է դառնա համաշխարհային գործիչ, որին ուսումնասիրում են
«Կոմիտասը թողել է քաղաքակրթական մի մեծ շերտ, որը դեռ լիովին մարսված չէ ոչ միայն հայ, այլ նաև աշխարհի բոլոր ժողովուրդների կողմից: Կոմիտասը մեր երգարվեստի Մաշտոցն է»,- նման խոսքերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցող Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի ներկայացման հանդիսավոր արարողությանը:
Նա կարևորեց Երևանում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բազմաֆունկցիոնալ գործունեությունը՝ շեշտելով, որ Կոմիտասը չպետք է դառնա մի կուռք, որին չեն ճանաչում, այլ պետք է դառնա մի համաշխարհային գործիչ, որին ուսումնասիրում են:
Երկրի ղեկավարը նշեց, որ Կոմիտաս ասելով կրկին անգամ վերհիշվում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերը և հույս հայտնեց, որ Երևանի կենտրոնում կկառուցվի սուրբ Սուրբ Նահատակաց եկեղեցին. «Կոչ եմ անում Հայաստանում և Սփյուռքում գտնվող մեր եղբայրներին և քույրերին, բոլոր բարերարներին, մասնակցություն ունենալ այս գաղափարի իրականացմանը»:
Նախագահի խոսքով, Սուրբ Նահատակաց եկեղեցին կլինի բոլոր հայ անմեղ զոհերի մասին մեր չմարող հիշողության առհավատչյան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան