Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Հանդիպման արդյունքների մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Դամասկոսում Իրանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաև սիրիացի իր պաշտոնակցի՝ Վալիդ ալ-Մուալեմի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր:
Նկատենք, որ ԻԻՀ ԱԳ նախարարը Սիրիա է մեկնել նախօրեին սիրիական խնդրի շուրջ Կահիրեում Իրանի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած խորհրդակցական հանդիպումից հետո:
Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ալի Աքբար Սալեհին Դամասկոսի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս էր հայտնել, որ Իրանի եղբայրական և բարեկամական երկիր Սիրիան որքան հնարավոր է շուտ դուրս կգա ներկա ճգնաժամային իրավիճակից: